Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +9 °C

«Հայաստանի իշխանություններից բան պոկելու հերթական ռաունդն է». Տիգրան Աբրահամյան

«Հայաստանի իշխանություններից բան պոկելու հերթական ռաունդն է». Տիգրան Աբրահամյան
305
Ուրբաթ, 05 հունվարի, 2024 թ., 11:24

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ադրբեջանը Հայաստանի հետ բանակցություններում փորձում է «բրթել» 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը ու դրա շրջանակներում պնդում, որ հայաստանյան իշխանություններն այդ փաստաթղթով միջանցքի համաձայնություն են տվել:
Եռակողմ հայտարարությանն ամենատարբեր ռակուրսներից բազմիցս անդրադարձել եմ, բայց խնդիրն այն է, որ Ադրբեջանին երբ պետք է եղել՝ թքել է այդ փաստաթղթի վրա ու իր ձևով գործել, այդ թվում՝ պատերազմի միջոցով հարցեր լուծել:
Հիմա կրկին հիշել է փաստաթուղթը, որովհետև Հայաստանի իշխանություններից բան պոկելու հերթական ռաունդն է:
Ադրբեջանի գործելաոճը նույնն է՝ սեղմել մինչև վերջ: ՀՀ իշխանության պահվածքում էլ առանձնապես բան չի փոխվել՝ «տակտիկական նահանջների» ներքո շարունակ հանձնել ու զիջել»: