Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +3 °C

«Փաշինյանն անհաջող կրկնօրինակում է Լուկաշենկոյին». Ոսկան Սարգսյան

«Փաշինյանն անհաջող կրկնօրինակում է Լուկաշենկոյին». Ոսկան Սարգսյան
321
Ուրբաթ, 05 հունվարի, 2024 թ., 13:24

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Լոռու մարզի դպրոցներում ժողվարչապետ Նիկոլ Փաշինյանի ագրեսիվ վարքը՝ այցելությամբ բացահայտել թերություններ, դրանց համար «ցեխը կոխել» տարբեր չինովնիկների, լիովին կրկնում է Բելառուսի կոլխոզֆյուրեր Լուկաշենկոյի վարքը, ով կոլխոզներում, տարբեր հիմնարկներում թերությունների համար «պատին է սեղմում» դրանց տնօրեններին, տարբեր պաշտոնյաների, տեսախցիկների առաջ նրանց վրա գոռգոռում։ Միայն թե Լուկաշենկոյի մոտ այդ խաղն ավելի բնական է ստացվում, քանզի մինչև երկրի ղեկավար դառնալը նա կոլխոզ է ղեկավարել։
Նիկոլ Փաշինյանի մարզեր հաճախակի դարձած այցերը, նրա ղեկավարությամբ կուսակցական տարբեր ժողովները․ Ալավերդիում և այլ տեղեր ՔՊ-ի կողմից իշխանություն վերցնելը, նրա վերոհիշյալ պոպուլիստական խաղերը վկայում են, որ առաջիկայում խորհրդարանական արտահերթ ընտրություններ են լինելու, իսկ ընտրություններով Հայաստանում երբեք իշխանություն չի փոխվել»:

Աղբյուրը`   Ոսկան Սարգսյան