Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +4 °C

«Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա». Սուրեն Սուրենյանց

«Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա». Սուրեն Սուրենյանց
331
Հինգշաբթի, 11 հունվարի, 2024 թ., 17:24

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի ֆեյսբուքյան գրառումը. «Ես ամբողջովին համերաշխ եմ իմ բարեկամ Վահե Աղաջանյանի առաջարկի հետ. Հայաստանում կարող է և պետք է լինի քաղաքական մեկ կոնսենսուս՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարական և առանց նրա մասնակցության արտահերթ ընտրությունների անցկացում: Սա է ստեղծված իրավիճակից նվազագույն կորուստներով դուրս գալու միակ ճանապարհը:
Հայաստանին լավ լուծում չի սպասվում, հրաշքներ չեն լինելու, մենք պետք է կարողանանք ընտրել նվազագույն ռիսկեր պարունակող փաստաթուղթը, այսինքն հարկադրված ենք ընտրություն կատարել վատի և վատթարագույնի միջև:
Դեռևս հնարավոր է կանխել Ալեքսանդրապոլ-2-ը, բայց դրա համար Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա»: