Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +4 °C

«Եմենի շուրջ իրավիճակը կտրուկ սրվել է». Արման Աբովյան

«Եմենի շուրջ իրավիճակը կտրուկ սրվել է». Արման Աբովյան
202
Ուրբաթ, 12 հունվարի, 2024 թ., 09:54

ԱԺ նախկին պատգամավոր, վերլուծաբան Արման Աբովյանի ֆեյսբուքյան գրառումը՝ կից տեսանյութերով. «Հունվարի 11-ին կտրուկ սրվեց իրավիճակը Եմենի շուրջ։
Առավոտյան ժամը 2:30-ին (Եմենի ժամանակով) ԱՄՆ ռազմածովային ուժերը, Մեծ Բրիտանիայի հետ համատեղ և Ավստրալիայի, Կանադայի, Նիդերլանդների և Բահրեյնի աջակցությամբ, հարվածներ են հասցրել հուսիների ռազմական օբյեկտներին:
Ռազմական հարվածը ուղղված էր ռադիոլոկացիոն, հակաօդային պաշտպանության համակարգերին, ինչպես նաև ԱԹՍ-ների և հրթիռների պահեստային և արձակման հարթակներին:
Ի պատասխան Եմենի ԶՈՒ աղբյուրները հայտնում են, որ հուսիները հարվածել են ԱՄՆ ռազմական նավերին։
/ԱՄՆ ԶՈՒ կենտրոնական հրամանատարության հայտարարությունը/»:

Աղբյուրը`   Արման Աբովյան