Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +4 °C

«Ալիևի հարցազրույցից 2 օր է անցել, Փաշինյանը չի արձագանքել». Տիգրան Աբրահամյան

«Ալիևի հարցազրույցից 2 օր է անցել, Փաշինյանը չի արձագանքել». Տիգրան Աբրահամյան
234
Ուրբաթ, 12 հունվարի, 2024 թ., 10:48

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ադրբեջանի նախագահի՝ Հայաստանի հետ բանակցությունների հետ կապված հարցազրույցից 2 օր է անցել՝ իր հետ բանակցող Փաշինյանը չի արձագանքել:
Ստացվում է հետևյալ պատկերը: Ադրբեջանի պահանջով Հայաստանը պետք է նախ փոխանցի Տավուշի այն 4 գյուղերը, որոնք անկլավի կարգավիճակ չունեն՝ սահմանակից են Ադրբեջանին, իսկ հետո բանակցեն 4 անկլավների՝ Ադրբեջանին հանձնելու և դրանք Ադրբեջանի հետ ճանապարհով կապելու մասին՝ բնականաբար ՀՀ-ի հաշվին:
Ադրբեջանը չի խոսում Տավուշի այն տարածքների մասին, որոնք իրենք են օկուպացրել, Արծվաշենի մասին, ինչպես նաև՝ 2021-22թթ-ին ագրեսիայի ենթարկած ու բռնազավթած Գեղարքունիքի, Վայոց ձորի և Սյունիքի մի շարք հատվածների՝ դրանք համարելով պատերազմական ավար կամ «պատմական ադրբեջան»:
Սա դեռ երևացող մասն է»: