«Տպավորություն է, որ որոշ մարդիկ կորցրել են չափի զգացումը». Զախարովա
![]() 314 Ուրբաթ, 12 հունվարի, 2024 թ., 15:48 Ամենշաբաթյա ճեպազրույցների ժամանակ ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան անդրադարձել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հայտարարությանը, որի համաձայն՝ խաղաղության պայմանագրի վերաբերյալ ադրբեջանական առաջարկների մեջ որոշակի հետընթաց կա: «Հետընթացի կամ առաջընթացի մասին գնահատական տալը այդ երկրի իրավունքն է: Ճիշտ կլինի մանրամասներ իմանաք մեր հայ գործընկերներից՝ որպես ինքնիշխան պետություն, որն իրավունք ունի սեփական գնահատականը տալ: Միգուցե, ինչ-որ կապ կա այդ հայտարարության և ամերիկացի բանագնացի այցի հետ»,- ասել է Զախարովան՝ նկատի ունենալով ԱՄՆ Պետդեպարտամենտի ավագ խորհրդական Լուիս Բոնոյի այցը: Նա շարունակել է՝ նշելով, որ Ռուսաստանն ուշադրություն է դարձրել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանի հայտարարությանն այն մասին, որ Վաշինգթոնի և Բրյուսելի հարթակներում բանակցությունները միջազգային հեղինակություն ունեն, և դա դրանց լեգիտիմություն է հաղորդում: «Տպավորություն է, որ նման հայտարարություն անող որոշ մարդիկ կորցրել են չափի զգացումը: Սա մեր՝ նման դիրքորոշումը չհասկանալու հարցը չէ, սա շատ կարևոր խնդիր է հենց Հայաստանի համար։ Վաշինգթոնն ու Բրյուսելը կամ ուղղակի կրկնօրինակում են եռակողմ պայմանավորվածությունները կամ փոխում են դրանք՝ իրենց շահերի համար: Ի՞նչ լեգիտիմության մասին ընդհանրապես կարելի է խոսել նման կեղծ միջնորդների հետ: Կոլեկտիվ Արևմուտքը՝ ի դեմս ԱՄՆ-ի, հրահրում է պատերազմներ, հակամարտություններ, կազմակերպում գունավոր հեղափոխություններ և բոլորին պարտադրում իր մտացածին կանոնները»,- ասել է Զախարովան: |

«Վաշինգթոնյան ներտեսակային կանիբալիզմին հետևելը ավելի հետաքրքիր է, քան մեր նախընտրական շրջիկ կրկեսը». Սուրեն Սահակյան
12403:06
«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
192Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
253Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
311Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
241Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
184Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
320Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
363Երեկ, 16:09
