Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +4 °C

«Սրանց` դրոշակ դարձրած «խաղաղությունն» արդեն բոլորը գիտեն` մահ ու հայրենազրկություն». Տիգրան Աբրահամյան

«Սրանց` դրոշակ դարձրած «խաղաղությունն» արդեն բոլորը գիտեն` մահ ու հայրենազրկություն». Տիգրան Աբրահամյան
336
Շաբաթ, 13 հունվարի, 2024 թ., 00:24

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ադրբեջանի նախագահը՝ Ֆրանսիայի նկատմամբ չկշռադատված գործողությունների ֆոնին, հայտարարում է, որ Փարիզը Հայաստանին պատրաստում է պատերազմի:
Փաստացի իր ագրեսիան հետագայում արդարացնելու նպատակով Ադրբեջանը 2 խնդիր է լուծում՝ Ֆրանսիայի դեմ հակաքարոզչության շրջանակներում վերջինիս պատերազմ հրահրող որակում, իսկ իր՝ պատերազմի գնալու հնարավոր նախաձեռնությունն, ի սկզբանե Հայաստանի «գրպանը գցում»:
Ադրբեջանի՝ օրը մեջ Հայաստանի իշխանությանը «շառով տալու» և քոթակելու պայմաններում, փաշինյանական խմբակի տարբեր դեմքեր, շառից-փորձանքից հեռու լոգիկայի ներքո, երկրի ներսում արհեստական օրակարգեր են մտածում, փորձում դաշտը լցնել աղբով:
Մեկ քաղաքապետարանն է թեման իր վրա քաշում, մեկ մայրուղուց վաղուց «աբոչինա» շուռ տված անդրանիկքոչարյանական զանգվածն է իր հանձնաժողովն այս կամ այն կողմ անում, մեկ ինչ-որ 0-ական նշանակության միջադեպ են առաջին պլան բերվում: Մի խոսքով, շարքը երկար է:
Դե թող Ադրբեջանն անթաքույց սպառնա պատերազմով, մեկ է՝ սրանք էլ ստեղից գոռում են՝ մենք գնում ենք խաղաղության ճանապարհով:
Իսկ թե որն է սրանց՝ դրոշակ դարձրած «խաղաղությունը», արդեն բոլորը գիտեն՝ մահ ու հայրենազրկություն»: