«ՔՊ-ն հայտարարում է, որ տարածքային պահանջներ չունի, իսկ ալիևն ունի». Նարինե Դիլբարյան
![]() 377 Կիրակի, 14 հունվարի, 2024 թ., 01:06 Հայոց լեզվի պատմության ամբիոնի դոցենտ Նարինե Դիլբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սառը ցնցուղ ալիևից, վերջին օրերս ցնցուղի թեման ՀՀ-ում լայն զարգացում է ստանում՝ «դուխով-դուշով» Ադրբեջանում փետրվարի 7-ի արտահերթ նախագահական ընտրություններին ընդառաջ միջազգային հանցագործ իլհամ ալիևը նախընտրական ծրագրային ելույթով հանդես եկավ՝ ի պատասխան ԱՄՆ-ի և Եվրոմիության՝ նրանց կոչելով «մի շարք կոլլեգաներ», ՀՀ-ն Փաշինյանի վարչապետությամբ թերևս սույն մարտաշունչ ելույթի վերջին հասցեատերն էր։ Նախ՝ բաքուն բնավ մտադիր չէ որևէ հայելային հետքաշում անել ՀՀ սահմաններից, այսինքն՝ դուրս գալ Հայաստանի ինքնիշխան տարածքներից։ Ադրբեջան-Հայաստան սահմանները երբեմնի կիրթ-կառուցողական ալիևը անվանեց պայմանական, նրան առաջարկել են՝ քայլ անել, հետ քաշվել, իսկ ինքը հարցրել է՝ ո՞ւր հետ քաշվել, իրենք բաքվից եկել են, բաքո՞ւ վերադառնան․․․ո՛չ, ադրբեջանը ոչ մի քայլ չի հեռանա ոչ այն դիրքերից, որ գրավել է 2021 թ․ մայիսին, ոչ էլ 2022 սեպտեմբերին գրաված տարածքներից։ Պարզվում է՝ Հայաստանն է բռնագրավել իր գյուղերը, այսպես կոչված անկլավները, այսինքն՝ միակ հետքաշվողը ներկա Հայաստանն է։ Խաղաղության պայմանագիրը ալիևյան «դուխով» նշանակում է Փաշինյանի կողմից Ադրբեջանի ճանաչում, որն արդեն եղել է, Արցախը հանձնվել է, 220 քառակուսի կմ Հայաստանից տարածքն էլ վերադիր, որին հետևելու են իր կողմից հետագա նորանոր տարածքային պահանջներ։ Ոչ մի միջնորդ, երաշխավոր այևս ալիևին պետք չէ, նա բոլորին մերժում է ՝ ո՛չ ԱՄՆ, ո՛չ ԵՄ, ո՛չ Ֆրանսիա․․․ ալիևի համար ՌԴ գլխավոր շտաբում պահվող ԽՍՀՄ քարտեզներն էլ պետք չեն, ինքն իր խաղի կանոններն է սահմանում՝ Հայաստանն էլ կղզի կամ փակուղի կդարձնի՝ վերջնակետում Արևմտյան ադրբեջան։ Ահա թե ուր են մեզ տարել փաշինյանական բանակցությունները, ՔՊ-ն հայտարարում է, որ տարածքային պահանջներ չունի, իսկ ալիևն ունի, ով պետություն է կայացնում, ով՝ հանձնում»։ Աղբյուրը` Նարինե Դիլբարյան |

«Վաշինգթոնյան ներտեսակային կանիբալիզմին հետևելը ավելի հետաքրքիր է, քան մեր նախընտրական շրջիկ կրկեսը». Սուրեն Սահակյան
3603:06
«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
170Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
234Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
280Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
220Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
177Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
300Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
333Երեկ, 16:09
