Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +4 °C

«Ալիևին դուխդ չի հերիքում հակադարձել, մեզ պատասխանի»․ Սևակ Հակոբյան

«Ալիևին դուխդ չի հերիքում հակադարձել, մեզ պատասխանի»․ Սևակ Հակոբյան
271
Շաբաթ, 13 հունվարի, 2024 թ., 15:18

Լրագրող, խմբագիր Սևակ Հակոբյանի գրառումը՝ կից տեսանյութով. «Անցել է երկու օր Ադրբեջանի նախագահի վտանգավոր, Հայաստանին սպառնացող, ծաղրող, մեզ վիրվորող ելույթից։ Թշնամի պետության ղեկավարի՝ հեռուստատեսությամբ հարցազրույցը տեքստային վերծանմամբ 37 էջ էր, որից 30-ը Հայաստանի մասին էր։ Մեր, այպես ասած պետական մարմիններից ոչ մի արձագանք, հակադարձում։
ՔՊ-ն երեկ երեկոյան հավաքվել-նստել է ՔՊ գրասենյակում դրված տոնածառի տակ ու քննարկել գաղափարական բնույթի հարցեր։ Փաշինյանի աջ թևի տակ նստել էր նախկին հանրապետական Գևորգ Պապոյանը, ձախ թևի տակ նստել էր նախկին ԲՀԿ-ական Վահանգն Ալեքսանյանը, դիմացը նստել էին մի քանի կուսակցության, այդ թվում՝ Նիկոլի պարտնյոր «Լուսավոր Հայաստանին» անդամակցած Հայկ Կոնջորյանը, նախկին դաշնակցական Հովիկ Աղազարյանը ու․․․ քննարկել են ՔՊ գաղափարական հարցերը։ ՔՊ-ն։ Գաղափարական հարցեր։ Պետությունը վարի է տվել, սա տարբեր կուսակցություններում կոնկուրսից դուրս մնացած մարդկանցով ուզում է իր խմբակը սարքել գաղափարական կուսակցություն։ Ժողովուրդ ջան խնդալու է, իսկ իրականում, արդեն էլ խնդալու էլ չէ։
Լավ, Նիկոլ, Ալիևին դուխդ չի հերիքում հակադարձել, մերժել, մեզ պատասխանի, ասա՝ տեսնենք ինչ է կատարվում։ 2020 թվականի նոյեմբերից բանակցում ես, 2024 թվականի հունվարն է, 3 տարի երկու ամիս պատերազմից անցել ա, բանակցում ես, մի 15 անգամ իրար հանդիպել եք, բանակցել եք, ամեն անգամ հայտնել եք, թե կետերից մեծամասնության շուրջ առաջընթաց կա, արդեն պայմանավորվել ենք․ ո՞ւր է, ո՞րոնք են էդ կետերը․ ձեր բանակցությունների ընթացքում մենք 3 անգամ ապրել ենք լայնածավալ ներխուժում մեր երկիր, մեր տուն։ Դուք Հայաստանի օգտին մի բանի հասել ե՞ք էսքան ժամանակ։ Էդ պայմանագիրը պետք է լինի կոմպրոմիսի արդյունքում․ եթե դու գնացել ես կոմպրոմիսի ու Ղարաբաղի մասին ոչ մի բառ չես գրել պայմանագրում, եթե դու գնացել ես կոմպրոմիսի ու 8 գյուղ հանձնում ես, եթե դու գնացել ես կոմպրոմիսի ու հերթով բաներ ես տալիս ու հլը էլի ուզում են, ամեն անգամ՝ տվածիդ կրկնակին, եռակին, դա կոմպրոմիս չեղավ, դա ուղղակի զիջում է, մեր պետության շահերից հրաժարում է։ Չկա բանակցություն, կան պահանջներ ու երևի դուք ընդամենը խնդրում եք, որ մի քիչ քիչ ու ուշ ուզեն, մինչև ՔՊ իր գաղափարական հենքը մտածի։
Բանակցեցիր, մտան Հայաստան, բանակցեցիր, Ղարաբաղը վերցրին, բանակցեցիր՝ միջանցք են ուզում, բնակցեցիր՝ հողեր ես տալիս, այ ընկեր, պարզ չի՞, որ քեզնից ա։ Վրադ մի կես տոն ձենը բարձրացնում է, թարս նայում է, ինչ կա հանձնում ես։
Պատերազմից հետո Նիկոլը զոռբայությամբ, երեսին պադոշ քաշած մնացել է, հետո ընտրություններով էլի զոռբայությամբ մնացել է․ լավ, իր ընտրողին, մեզ էլ, ինչո՞ւ ոչ, ի՞նչ արդյունք է ցույց տալիս, մնալու դիմաց իր արած աշխատանքի, խոսք տվածի արդյունքը ո՞ւր է։ Անվտանգությունը դզե՞լ եք, բանակ վերականգնե՞լ եք, որևէ հարցում թշնամու հետ համաձայնության եկե՞լ եք, որևէ երաշխիք ստացե՞լ եք, որ տենց հանգիստ ժողովներ ես անում, քո կատու ճղող խմբակի հետ։ Ինչի՞ եմ ասում կատու ճղող, որովհեև էստեղ ա, որ ախրանիկների հետևից գոռում, հաթաթաներ են տալիս, բայց որ Ալիևը կամ իր շնիկները մեզ, հայերիս ցեխի հետ են խառնում, ձեռք են առնում, բերաններդ ջուրդ եք հավաքում-նստում։ Իսկ դա նրանից ա, որ դուք Ալիևից ավելի շատ եք վախենում, քան ժողովրդի ցասումից, քան իրավապահներից, որովհետև ձեր մոտ են աշխատում, բայց հա՝ Ալիևից սարսափում եք, ոնցոր նախկին ձեր շեֆերից։
Նիկոլ Փաշինյանն ամեն անգամ ապացուցում է, որ ինքը մեր պետության հնարավոր արդյունավետ կառավարման ամենամեծ խոչընդոտն է, վերջացած, սպառված մարդ է։ Նա կորցրել է բոլոր հնարավորությունները որևէ դրական բան անելու, որևէ ձեռքբերում ունենալու, ու հիմա նրանից մենակ կարելի է սպասել մեկ բան՝ կհանձնի պատերազմո՞վ, թե առանց դրա։ Նա լիքը բաներ հանձնել է առանց պատերազմի, հիմա վաղուց արդեն կարմիր ու բոլոր մյուս գծերը հատել է։ Ալիևը ծաղրում է, ասում է՝ բախտս բերեց, որ Նիկոլը առանց կրակոցի Լաչին ու Քելբաջար տվեց, թե չէ պատերազմեինք՝ կրկնակի, եռակի զոհեր էինք ունենալու։ Նա էդ տեսակն է, տվող տեսակ է։ Ու որ առանց կրակոցի Լաչին է տվել, Քելբաջար է տվել, Սև լիճ է տվել, Տեղ գյուղի հողերն է տվել, Շուռնուխ ու Որոտան, Գորիս-Կապան ճնապարհ, ի՞նչն է խանգարում, որ Սևանը տա, Սյունիքը, Երևանը։ Ի՞նչ է, հնարավոր չէ՞, իսկ 5 տարի առաջ Արցախը այ էսպես բանտիկ կապապած հանձնելը էդ բեղավոր սրիկային հնարավո՞ր էր»։

Աղբյուրը`   Սևակ Հակոբյան