«Հաջորդ կապիտուլյացիայից հետո Փաշինյանն ո՞ւմ է մեղադրելու»․ Ոսկան Սարգսյան
![]() 296 Շաբաթ, 13 հունվարի, 2024 թ., 16:48 Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Տավուշի սահմանագոտուց շատ ընտանիքներ, որոնց կազմում երիտասարդները մեծ թիվ են կազմում, տեղափոխվել են Երևան։ Նրանք մայրաքաղաքում աշխատանք են ճարել, քչերը վարկով տուն են գնել։ Նոյեմբերյան համայնքի սահմանամերձ Բաղանիս գյուղի դպրոցում անցյալ տարի առաջին դասարան չկար։ Սահմանամերձ Դովեղում դպրոցի նոր շենք է կառուցվում՝ 150 աշակերտի համար։ Այժմ Դովեղում աշակերտների թիվը 48 է, ինչի՞ հաշվին է աշակերտների քանակը ավելի քան 3 անգամ աճելու։ Հայաստանը չի կարող ապրել, զարգանալ առանց հայրենասիրության, միավորող գաղափարի, սակայն Հայաստանը միտումնավոր զրկել են այդ գաղափարից։ Նիկոլ Փաշինյանը Արցախը ճանաչեց Ադրբեջանի մաս, այն արդեն կոչում է Լեռնային Ղարաբաղ, նա Ալիևի հետ քննարկում է Տավուշից նախկինում ադրբեջանաբնակ 7 գյուղերի տարածքները և Տիգրանաշենը Ադրբեջանին հանձնելու պայմանները։ Հայաստանը փաստացի շարունակվող պատերազմի մեջ է, երկրին գլխին կախված է Ադրբեջանի նոր հարձակման վտանգը, իսկ իշխանություն բոլոր լծակները իր ձեռքին կենտրոնացրած Նիկոլ Փաշինյանը փոխանակ երկրի առաջ ծառացած մեծ մարտահրավերներով զբաղվի, էժան շոուներ է անում, ստուգում հանրակրթական դպրոցներում կախիչների, ցնցուղի, ֆուտբոլի դարպասի հետևի պատի և այլնի որակը։ Շուրջ մեկ տարի է, ինչ թափուր են ՀՀ սահմանապահ զորքերի հրամանատարի, ՊՆ զորահավաքային վարչության պետի, գլխավոր շտաբի պետի 2 տեղակալների հաստիքները։ Հաջորդ կապիտուլյացիայից հետո Նիկոլ Փաշինյանը ո՞ւմ է մեղադրելու պարտության համար, երևի իրեն ձայն տվածներին, «թավշյա հեղափոխությունից» «խելագարված ամբոխներին»»։ Աղբյուրը` Ոսկան Սարգսյան |

«Վաշինգթոնյան ներտեսակային կանիբալիզմին հետևելը ավելի հետաքրքիր է, քան մեր նախընտրական շրջիկ կրկեսը». Սուրեն Սահակյան
11403:06
«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
183Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
244Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
296Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
228Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
182Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
314Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
354Երեկ, 16:09
