Խոտանել խեղաթյուրված դասագիրքը. հայտարարություն

Նոր Հանրակրթական Պետական Չափորոշիչի (ՀՊՉ) համաձայն գրված և ՀՀ Կրթության Գիտության Մշակույթի եւ Սպորտի (ԿԳՄՍ) նախարարության կողմից երաշխավորված «Հայոց պատմություն» 7-րդ դասարանի միակ դասագրքի՝ (հեղինակ՝ Սմբատ Հովհաննիսյան) մերժվել է հայկական բազմաթիվ ակադեմիական հիմնարկների, պատմաբանների, մանկավարժների և հասարակական գործիչների կողմից: Շատ փորձագետների կարծիքով՝ նոր դասագիրքն ունի բովանդակային լուրջ բացեր և ապազգային մոտեցում։ Դասագրքի հեղինակը փորձում է պաշտպանել իր աշխատանքը: Հարկ է նշել, որ պարոն Հովհաննիսյանը գրքի միակ հեղինակն է՝ խմբագիր ունենալով կնոջը, մինչդեռ քաղաքակիրթ աշխարհում նման դասագրքեր հրատարակվում են մի խումբ փորձագետների, համահեղինակների կողմից։ Տվյալ նախարարությունը դեռևս որևէ գործնական քայլ չի ձեռնարկել նախարարության կողմից երաշխավորված կամ հովանավորվող սոյն աղմկահարույց դասագրքի դեմ բարձրացված արդարացի բողոքի վերաբերյալ, մինչդեռ գիրքն արդեն աշակերտների ձեռքում է, և դասերը սկսվել են։
Ելնելով վերոգրյալից՝ Հայաստանի Հայկական Ժողովրդային Շարժում ՀԿ-ի ներկայացուցիչ Վազգեն Պետրոսյանը, ԿԱՄՔ ՀԿ-ի ներկայացուցիչ Վահագն Չախալյանը, իրավապաշտպան Արման Մխիթարյանը, «ԱԶԳ» օրաթերթի գլխավոր խմբագիր Հակոբ Ավետիքյանը և «ԶԱՐԹՕՆՔ» օրաթերթի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը, օրերս խորհրդակցություն են անցկացրել՝ քննարկելու ՀՀ հանրակրթական դպրոցի 7-րդ դասարանի «Հայոց պատմություն» դասագրքի մերժմանն ուղղված համապատասխան քայլեր ձեռնարկելու միջոցառումները։ Ժողովականները որոշել են հաջորդ շաբաթ կազմակերպել Կլոր սեղան՝ համապատասխան փորձագետների մասնակցությամբ՝ խնդրի վրա ավելի շատ լույս սփռելու մտադրությամբ։ Հանրային այս միջոցառման ավարտին կհրապարակվի հետագա անելիք ժողովրդային գործողությունների ծրագիրը։ Կլոր սեղանի անցկացման օրն ու վայրը կհայտարարվի շուտով։
Հանդիպման ներկաները որոշել են ժողովը բաց պահել ՝ հրավիրելով այս խնդրով մտահոգ բոլոր գործընկերները միանալ այս նախաձեռնությանը, քանի դեռ ՀՀ ԿԳՄՍ-ն չի դադարեցրել նշված դասագրքի օգտագործումը մեր հայրենիքի դպրոցներում և չի ստանձնել բարեփոխել դրա վտանգավոր և ապազգային բովանդակությունը։

Տեղյա՞կ է Ժաննա Անդրեասյանը, որ հայ դպրոցականները հայատառ չեն գրում․ «Ժողովուրդ»
168Երեկ, 08:48
«Որքա՞ն կարժենա ուսուցիչների վարձատրության համակարգի արմատական փոփոխությունը». Տիգրան Ջրբաշյան
28214.09.2026, 08:54
«PISA-ի աղմուկը կանցնի․ հետո՞»․ Տիգրան Ջրբաշյան
34913.09.2026, 15:12
«PISA-ն բացահայտեց ոչ միայն կրթական, այլև հասարակական խորքային խնդիրները»․ Վլադիմիր Մարտիրոսյան
35513.09.2026, 13:18
«Տեսեք դպրոցներից մեկի 8-րդ դասարանի առարկաների ցանկը»․ Պեդրո Զարոկյան
34313.09.2026, 13:06
Պետությունը կշարունակի փոխհատուցել արցախցի ուսանողների ուսման վարձը
38612.09.2026, 16:36
«Հենց այն աշակերտի կրթության արդյունքն ենք տեսնում, որը 2018 թվականին է սկսել է հաճախել դպրոց»․ Սևակ Խաչատրյան
38412.09.2026, 01:06
«Հենց ինքը և կառավարությունն են մեղավոր «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի ձախողման համար»․ Ոսկան Սարգսյան
38112.09.2026, 00:06