«Հրապարակային խոստովանություն էր այն մասին, որ ինքը ձախողել է իր «խաղաղության օրակարգը». Իշխան Սաղաթելյան
![]() 289 Կիրակի, 14 հունվարի, 2024 թ., 00:54 «Երկիր»-ի հարցերին պատասխանել է ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։ - Դա հրապարակային խոստովանություն էր այն մասին, որ ինքը ձախողել է իր «խաղաղության օրակարգը» և երկիրը կանգնեցրել նոր պատերազմի առաջ: Դա Նիկոլ Փաշինյանի շուրթերով արձանագրում էր այն մասին, որ Ադրբեջանն Արցախով չի բավարարվել, զորքերը ՀՀ տարածքից դուրս չի բերելու, ավելին՝ նոր տարածքային հավակնություն ունի Հայաստանի նկատմամբ. այն ամենը, ինչի մասին մենք ասում ենք ավելի քան երեք տարի։ Երեք տարի մեր ժողովրդին խաբել են, թե՝ մեզ պահեք իշխանության՝ խաղաղություն կբերենք, հիմա էլ ասում են՝ չի ստացվում, քանի որ Ադրբեջանը խաղաղություն չի ուզում։ Բայց զավեշտն այն է, որ վերջում Նիկոլն ասում է՝ միևնույն է՝ գնալու ենք այդ ճանապարհով: - Ի՞նչ պետք է անել այս իրավիճակում։ - Անվտանգություն և խաղաղություն ունենալու համար պետք է կազմակերպել երկրի համալիր պաշտպանությունը և վարել արդյունավետ արտաքին քաղաքականություն, մի բան, ինչը սրանք բազմաթիվ անգամ ապացուցել են, որ չեն կարող անել: Խնդիրը, որը մինչև հիմա չենք կարողացել լուծել, շարունակում է մնալ նույնը։ Մենք մեր ժողովրդին պետք է հանգամանալից բացատրենք, որ սրանք խաղաղության անվան տակ մեզ տանում են նոր ցեղասպանության և Արցախից հետո երկրորդ հայկական պետականության կորստի։ Եթե այդ վտանգի գիտակցությունը մեր ժողովրդի մեծամասնությանը կարողանանք տեղ հասցնել, կկարողանանք նաև արագորեն լուծել բոլոր հարցերը։ |

«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
271Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
290Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
297Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
200Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
263Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
242Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
230Երեկ, 10:45
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք». Ուիթքոֆ
280Երեկ, 09:52
