«Ալիևը Հայաստանում էլեկտորատ ունի` ի դեմ խոջաբաղյանների». Նարինե Դիլբարյան
![]() 292 Երկուշաբթի, 15 հունվարի, 2024 թ., 02:18 Հայոց լեզվի պատմության ամբիոնի դոցենտ Նարինե Դիլբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Փնտրվում է այլ հերոս․ Հայաստանի «Մեր ժամանակերի հերոսը» խորհրդանշական մրցանակին արժանացած Սևադա Խոջաբաղյանը շարունակում է իր քարոզչությունը, մեջբերեմ դույնի գնահատականը Սյունիքում (ինքը գորիսեցի է) ******երի հայտնվելու և ՀՀ ինքնիշխան տարածքը բռնազավթելու մասին․ «Նրանք պատերազմում հաղթել են, իրենց տարածքներին տեր են կանգնել»։ Եթե «Մեր ժամանակերի հերոսը»՝ Սևադա Խոջաբաղյանը, որն իրեն լիովին արժանի է համարում նշյալ կոչմանը, ապա ինչո՞ւ զարմանալ իլհամ ալիևի՝ հայերին նվաստացնող հայտարարությունների, ցինիկ դիրքորոշման համար, որ բնավ չի ուզում ճանաչել ՀՀ տարածքային ամբողջականությունը, էթնիկ զտումներ, ցեղասպանություն իրականացնելով՝ շարունակում է զավթել մեր հողերը և մշակույթը, ալիևն իր վարչախմբով լավ գիտե նման հերոսների գոյությունը, ուստի համոզված է, որ արևմտյան ադրբեջանի իր ծրագիրը իրատեսական է, ինքը Հայաստանում էլեկտորատ ունի ի դեմս խոջաբաղյանների։ Ի դեպ, «Հրապարակի» հարցազրուցավարը վկայակոչել է հետևյալ լուրը․ «Ձեր նախնիներից մեկը 1918-20 թվականներին զենք է վաճառել թուրքերին եւ դաժանորեն պատժվել Գարեգին Նժդեհի կողմից: Խոսքը վաճառական խոջա Բաղիրի մասին է, որի կերպարն առկա է նաեւ Ակսել Բակունցի «Նամակ ռուսաց թագավորին» պատմվածքում։ Դա ճի՞շտ է»։ Ի պատասխան հերոս ժառանգը պատասխանել է․«Բակունցը լավ գրող ա, բայց ես չեմ կարող ասել՝ նա ճիշտ ա ասել, թե սխալ»։ Այո՛, քանի կան այսպիսի հերոսներ, իլհամ ալիևը հաջողելու է, հաղթելու է, խնդիրը Գարեգին Նժդեհի հետնորդների գործողությունն է։ Հայաստանին ոչ թե իշխանափոխություն է պետք՝ չարչրկված և վարկաբեկված իմաստով, այլ հերոսի փոփոխություն, միայն այդ դեպքում Հայոց պետականությունը, ինքնիշխանությունն ու անկախությունը անսասան կլինեն, Արցախն ու մեր բռնազավթված տարածքները վերստին անվտանգ ու հայկական կդառնան, իլհամ ալիևը կհիշի իր հոր՝ հեյդարի ժամանակը։ Արարատն էլ Հայոց բիբլիական լեռ, զինանշանի առյուծներն ու արծիվներն էլ Հայկական բարձրավանդակի հնաբնակներ կան ու կմնան»։ Աղբյուրը` Նարինե Դիլբարյան |

«Վաշինգթոնյան ներտեսակային կանիբալիզմին հետևելը ավելի հետաքրքիր է, քան մեր նախընտրական շրջիկ կրկեսը». Սուրեն Սահակյան
9703:06
«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
177Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
240Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
289Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
225Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
181Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
305Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
348Երեկ, 16:09
