«Նույն վիճակն էր մեկ տարի առաջ՝ Արցախ հանձնելու շեմին». Վահե Հովհաննիսյան
![]() 258 Երկուշաբթի, 15 հունվարի, 2024 թ., 17:18 «Այլընտրանքային նախագծեր խմբի» անդամ Վահե Հովհաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Նայենք սովորական քաղաքացու աչքերով. Ալիևն ասում է «Ջերմուկը մերն է, միջանցքը վերցնելու եմ», իսկ ՀՀ Ազգային Ժողովում իշխանությունը և ընդդիմության մի հատվածը համատեղ-հանգիստ քննարկում են «Ժողովրդական արտիստի» մասին հարցը։ Ի դեպ, նույն վիճակն էր մեկ տարի առաջ՝ Արցախ հանձնելու շեմին։ Հետևությունը հստակ է. ոչ ոք իր տաք տեղից հասարակությանը մեղադրելու իրավունք չունի։ Այսօրվա պատկերը մարդկանց հրամցնելուց հետո ո՞վ ինչ բարոյական իրավունք ունի հասարակությանը մեղադրելու։ Ինչ վերաբերում է ժողովրդական կոչումներին, ապա առանձնապես նեղություն մի քաշեք. մի փուլ էլ այսպես շարունակվելու դեպքում լինելու է միասնական «Xalq artisti» կոչումը, ու էլի վստահաբար վերցնողներ-նշողներ լինելու են։ Լրջանալ է պետք, փոխվել է պետք։ Պետք է փոխել պայքարի ողջ տրամաբանությունը»: Աղբյուրը` Վահե Հովհաննիսյան |

«Վաշինգթոնյան ներտեսակային կանիբալիզմին հետևելը ավելի հետաքրքիր է, քան մեր նախընտրական շրջիկ կրկեսը». Սուրեն Սահակյան
7903:06
«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
173Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
236Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
283Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
221Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
178Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
301Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
341Երեկ, 16:09
