Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +6 °C

«Ռազմական գործողությունների շղթան կարող է ներգրավել նաև Հայաստանը». Արտակ Զաքարյան

«Ռազմական գործողությունների շղթան կարող է ներգրավել նաև Հայաստանը». Արտակ Զաքարյան
234
Չորեքշաբթի, 17 հունվարի, 2024 թ., 12:54

ՀՀԿ-ական գործիչ Արտակ Զաքարյանը տեսանյութ է տարածել իր էջում՝ կից գրառմամբ. «Մերձավոր Արևելքը հետևողականորեն ներքաշվում է կոնֆլիկտների գոտի: Հարավային Կովկասն անմասն չի կարող մնալ այդ զարգացումներից:
Մենք լրջորեն անհանգստացած ենք, որ ռազմական գործողությունների շղթան կարող է ներգրավել նաև Հայաստանը:
Մեր բանակն ունի պոտենցիալ, բայց, գործող իշխանությունները բանակին վերաբերում են դիլետանտիզմով, ընդհուպ մինչև՝ միտումնավոր քանդում են բանակը:
Բանակում առկա է համակարգային խնդիրներ, որոնց լուծման գլխավոր մեխանիզմը պատշաճ իշխանություններ ունենալն է:
Իշխանափոխությունն անխուսափելի անհրաժեշտություն է»:

Աղբյուրը`   Արտակ Զաքարյան