Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +4 °C

«Հայաստանի ներկայիս փողի մի մասը պարտքով է, մյուսը` օդից է ընկել». Արմեն Աշոտյան

«Հայաստանի ներկայիս փողի մի մասը պարտքով է, մյուսը` օդից է ընկել». Արմեն Աշոտյան
288
Շաբաթ, 20 հունվարի, 2024 թ., 20:30

«Ակնհայտ է, որ տնտեսական ոլորտում ևս Փաշինյանը տալիս էր սուտ խոստումներ, հիշո՞ւմ եք, չէ՞, «տնտեսական հեղափոխություն», «կախարդական փայտիկ» և այլ նմանատիպ փուչիկները։ Իրականում 6 տարում Փաշինյանը կրկնապատկել է Հայաստանի արտաքին պարտքը՝ 6 մլրդ ԱՄՆ դոլարից այն հասցնելով գրեթե 12 մլրդ։ Իսկ ռուս-ուկրաինական պատերազմի արդյունքում դեպի երկիր հեշտ փողի մուտք սկսվեց։
Այսինքն, Հայաստանի ներկայիս փողի մի մասը պարտքով է, մյուսը՝ օդից է ընկել, այնինչ տնտեսության հիմնական ճյուղերից արդյունաբերությունը, գյուղատնտեսությունը, կապիտալ շինարարությունը խորը ճգնաժամի եզրին են հայտնվում»,- «5 հարց Արմեն Աշոտյանին» խորագրի շրջանակներում, քաղաքացի Լիաննա Փիլավջյանի հարցին պատասխանում է «Նուբարաշեն» ՔԿՀ-ում ազատազրկված ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ հավելելով, որ մասնագետ չէ և ոլորտից տեղյակ է այնքանով, որքանով պետք է իմանալ՝ քաղաքականությամբ զբաղվելու համար, քանզի տնտեսությունը և քաղաքականությունը խիստ փոխկապակցված են, գրում է «Առավոտը»։

Քաղաքացին հետաքրքրվում է՝ արդյո՞ք հնարավոր է տնտեսական զարգացումը առանց հարկերի բարձրացման։

Բուն հարցի մասով էլ, ՀՀԿ փոխնախագահը նկատում է՝ հիմնականում հակառակն է ընդունված՝ իջեցնել հարկերը հանուն բուռն տնտեսական աճի եւ առավել պրոֆեսիոնալ, մանրամասն տեղեկություններ ստանալ հորդորում է՝ հարգարժան և բարձր պրոֆեսիոնալ գործիչների հարցազրույցներից՝ Հրանտ Բագրատյան, Վաչե Գաբրիելյան, Վարդան Ադամյան և այլք։