«Ուզում են գյուղը դատարկեն ու քայքայե՞ն». ԿԳՄՍՆ-ն փակում է սահմանամերձ Մեղրաշատի դպրոցը
![]() 389 Շաբաթ, 20 հունվարի, 2024 թ., 22:00 168.am-ի խմբագրությանն էր դիմել Շիրակի մարզի Ամասիայի տարածաշրջանի Մեղրաշատ գյուղի բնակչուհի Ռուզաննա Սամվելյանը՝ ահազանգելով, որ Կառավարությունը՝ ԿԳՄՍ նախարարության հետ, որոշել է փակել իրենց գյուղի դպրոցը և տեղափոխել հարևան գյուղ, այսինքն՝ միավորել հարևան գյուղի դպրոցի հետ։ Սա ենթադրում է, որ Մեղրաշատի բոլոր երեխաները պետք է անցնեն 4 կիլոմետրից ավելի ճանապարհ, որպեսզի հասնեն կողքի գյուղի դպրոց։ «Կողքի գյուղի դպրոցը նորմալ տնօրեն էլ չունի, մենք մեր երեխաներին ինչպե՞ս վստահենք այդ դպրոցին։ Մեր գյուղը քայքայում են, թող ԿԳՄՍ նախարարը մեզ ընդունի, մենք ամեն ինչ մանրամասն իրեն կբացատրենք։ Մեր գյուղը, դպրոցն այդ միավորմանը դեմ է։ Մեզ ասում են՝ ձեր դպրոցն անորակ է, մասնագետներ չկան, աշակերտներն էլ քիչ են, պիտի փակենք, ուզում են գյուղը պարզապես դատարկեն։ Այդ գերատեսչությունից որևէ մեկը մեր գյուղ ու դպրոց չի եկել, ի՞նչ իրավունքով են իմ երեխային իմ դպրոցից ու գյուղից տանում այլ գյուղ դասի։ Ալեն Սիմոնյանը եկել-գնացել էր Ախուրյանի մի քանի դպրոցներ, մի քանիսից էլ նրան ուղղակի վռնդել են։ Նիկոլ Փաշինյանի կինը եկել էր Ամասիա, չտեսա՞վ, որ այնտեղ մինչև հիմա նավթ են վառում, բայց մեր դպրոցը գազիֆիկացված է»,- նշել է զրուցակիցը։ |

«Ծափ են տալիս տոտալ կախվածությանը Բաքվից». Արգիշտի Կիվիրյան
7603:00
«Թրամփի «Խաղաղության խորհրդին» մաս կազմելն առանձին թեմա է առաջացնում Իրանի կտրվածքով». Գոռ Աբրահամյան
138Երեկ, 23:42
103 տարեկանում մահացել է «չորս մայրցամաքների հետախույզ» Պետրոս Պետրոսյանը
178Երեկ, 23:18
«Պառակտում սերմանողը կառերեսվի մեր ժողովրդի միասնական պատասխանին». Նարեկ Կարապետյան
142Երեկ, 23:00
Ուկրաինան ապրում է աշխարհի ամենախորը ժողովրդագրական ճգնաժամերից մեկը. #CNN
294Երեկ, 22:55
Արարատ Միրզոյանը Ժնևում կմասնակցի Զինաթափման համաժողովի բարձրաստիճան հատվածներին
264Երեկ, 21:43
Ավստրիացի լեռնագնացը դատապարտվել է փոթորկի ժամանակ ընկերուհուն լեռան վրա միայնակ թողնելու համար
307Երեկ, 20:52
Ձերբակալվել են Լվովում ահաբեկչական հարձակում կազմակերպող անձինք
241Երեկ, 19:30
