«Փաշինյանի խոսույթից դուրս է մղվել 29,8 հազար քառ. կմ տարածքով ՀՀ-ի վարչապետը լինելու դրույթը». Նարինե Դիլբարյան
![]() 254 Երկուշաբթի, 22 հունվարի, 2024 թ., 02:18 Հայոց լեզվի պատմության ամբիոնի դոցենտ Նարինե Դիլբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Փաշինյանի հանրային խոսույթից արդեն դուրս է մղվել 29,8 հազար քառակուսի կմ տարածքով Հայաստանի Հանրապետության վարչապետը լինելու դրույթը, որքան ալիևը մեծացնում է իր տարածքային պահանջատիրությունը ՀՀ-ի հանդեպ, այնքան օրվա վարչապետը խճճվում է իրեն դեռ վերապահված տարածքի չափերի թնջուկում, այստեղից էլ ցնցիչ ձևակերպումը արդարադատության կոչվող նախարարությունում, որտեղ բոլոր՝ իրենց արդարադատ համարող պետական պաշտոնյաները համակ ուշադրությամբ, լռելյայն լսեցին սույն գերվտանգավոր, բնավ ոչ հռետորական նիկոլյան հարցադրումը․ «Հարց է ծագում, իսկ ո՞րն է Հայաստանի Հանրապետության տարածքը: Իրականում ես նորից ուզում եմ ընդգծել, որ մենք այս հարցին ոչ թե պետք է պատասխան գտնենք, այլ պետք է ուղղակի դարակներից հանենք և սեղանին դնենք գոյություն ունեցող պատասխանը: Ես հիմա կդժվարանամ ասել քանի տարի, բայց շատ վաղուցվանից Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի չափն արձանագրվում է Հայաստանի Հանրապետության հողային հաշվեկշռով․․․ Ընդ որում, ես մեր գործողությունների և դիրքավորումների լեգիտիմությունը հայեցակարգային մակարդակով կապում եմ և պայմանավորում եմ «հայրենիքը պետությունն է» հայեցակարգի տրամաբանության շրջանակներում»: Ահա այսպես՝ Ո՞րն է, բաբո, մեր հայրենիք-պետություն փիլիսոփայական ոգով։ Վարչապետը մոլորված է, Հովհաննես Շիրազն այն աշխարհում՝ այսահար․․․․»։ Աղբյուրը` Նարինե Դիլբարյան |

«Վաշինգթոնյան ներտեսակային կանիբալիզմին հետևելը ավելի հետաքրքիր է, քան մեր նախընտրական շրջիկ կրկեսը». Սուրեն Սահակյան
12403:06
«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
192Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
253Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
311Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
241Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
184Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
320Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
363Երեկ, 16:09
