«Փաշինյանն իր արժանի տեղը կունենա Նաիրի Հունանյանի կողքին». Սուրենյանց
![]() 237 Երկուշաբթի, 22 հունվարի, 2024 թ., 13:06 «Եկեք ֆիքսենք, որ Նիկոլ Փաշինյանն Ալիևի դեսպանն ա, ոնց որ ՔՊ-ն «Ենի Ազրբեջանի» ֆիլիալն ա. մենք էս պահին չունենք ինքնիշխան երկրի ղեկավար»,- այս մասին 168TV-ի եթերում ասել է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը: Նրա խոսքով՝ Նիկոլ Փաշինյանը կանխամտածված արել է մի գործողություն, որի համար իր արժանի տեղը կարող է ունենալ Նաիրի Հունանյանի կողքին. «2022թ. սկզբին՝ մարտ-ապրիլ ամիսներին, նա համարել է, որ ուկրաինական պատերազմում՝ իր պատկերացումներով պարտվող Ռուսաստանին տարածաշրջանից դուրս քշելու հարցում Հայաստանն ու Ադրբեջանն ունեն ընդհանուր շահ: Այդ ընդհանուր շահի վրա էր նա պատկերացնում հայ-ադրբեջանական հաշտությունը»: Անդրադառնալով ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի վերջին ասուլիսին՝ քաղաքագետը նշել է. «Լավրովն ակնարկում էր, որ Փաշինյանը սովորական ստախոս ա, իհարկե, դիվանագիտական լեզվով էր ասում, բայց դրանից էությունը չի փոխվում: Իմիջիայլոց, Լավրովի ասած պնդումներից մեկը խիստ կասկածելի եմ համարում, որ Ադրբեջանը համաձայնել է ռուսական հարթակում բանակցել: Ադրբեջանը հիմա իրա գինն ա բարձրացնում, որևէ հարթակում էլ պատրաստ չի բան ստորագրել կամ բանակցել»: Հարցին, թե արդյո՞ք Փաշինյանը ռիսկի կդիմի՝ փոխելու Սահմանադրությունը և հանրաքվե անցկացնելու, Սուրենյանցը նշել է, որ դա հնարավոր է միայն մի դեպքում, երբ հստակ երաշխիքներ ստանա. «Մեծ հաշվով՝ Նիկոլ Փաշինյանն այլևս քաղաքական դիակ ա, որի կործանված մարմնի վրա նույնիսկ իր թիմի անդամներն առևտուր են սկսել անել: Գաստրոլյոր դարձած Արմեն Գրիգորյանն Արևմուտքում ավտոնոմ հանդիպումներ է ունենում, ակնհայտորեն՝ առանցքայինի թեմաներից մեկը վերաբերում է հենց անձամբ իրեն: Ես ինֆորմացիա ասեմ, որ վերջին 10-15 օրվա ընթացքում արևմտամետ սեգմենտի կոնկրետ գործիչներ ամենօրյա ռեժիմով քննարկումներ են անում՝ Նիկոլ Փաշինյանին Արմեն Գրիգորյանով փոխարինելու վերաբերյալ»: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
164Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
226Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
265Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
213Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
173Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
294Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
320Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
391Երեկ, 15:22
