Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +6 °C

«Հայաստանի կապիտուլյացիան շարունակվում է». Լիլիթ Գալստյան

«Հայաստանի կապիտուլյացիան շարունակվում է». Լիլիթ Գալստյան
193
Երեքշաբթի, 23 հունվարի, 2024 թ., 12:48

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանի գրառումը. «Պատերազմը չի ավարտվել։ Հայաստանի կապիտուլյացիան շարունակվում է։
Հիմա, գոնե հիմա հասկանո՞ւմ եք «Արցախը տանք, հանգիստ ապրենք» դավաճանական, ապազգային թեզի սնանկությունը։
Խաղաղության օրակարգը ջախջախված է։
Հայաստանում մոլեգնում է թշնամու քաղաքական կամքը։ Հայաստանը խմբագրվում և վերաձևվում է ըստ Ալիև-Էրդողանի ճաշակի։
Նրանք պահանջում և ստանում են ամեն ինչ։
Հայաստանը կաթիլ-կաթիլ ապամոնտաժվում է․․․ կտրվում իր անցյալից, ողնաշարից, էությունից, կամքից, արժանապատվությունից․․․
7-րդ դասարանի պատմության դասագրքում վրիպակներ չեն, ոչ մի պատահական բան, գիտակցված և պատվիրված խեղաթյուրումներ․․․
Մեզ զտում և զատում են մեր ինքնությունից։
Սրանց «Հայ ժողովրդի պատմություն» պետք չի, ընդամենը՝ «Հայաստանի պատմություն», գուցեև թվագրվող՝ 2018-ի իշխանազավթումով։
Հերթը հասավ Սահմանադրությանը․ այսպես էր ուզում Ալիևը․․․
Հայաստանը գին ունի՝ նիկոլի իշխանության գինը․․․
Ես մեզ չեմ ճանաչում․․․
ՌԵՎԱՆՇ!, որ շարունակենք մնալ որպես կազմակերպված ազգ, որպես պետություն!»:

Աղբյուրը`   Լիլիթ Գալստյան