Նիկոլ Փաշինյանի վճարը՝ նոր Սահմանադրություն ընդունելու դիմաց
![]() 265 Չորեքշաբթի, 24 հունվարի, 2024 թ., 00:24 Հայաստանի Սահմանադրությունը փոխելու, ոչ թե սահմանադրական փոփոխությունների, այլ հենց նոր Սահմանադրության ընդունման մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարությունից ու նրա ներկայացրած հիմնավորումներից հետո («Մենք պետք է ունենանք Սահմանադրություն, որը Հայաստանի Հանրապետությունն ավելի մրցունակ և ավելի կենսունակ է դարձնում աշխարհաքաղաքական և ռեգիոնալ նոր պայմաններում») քաղաքական դաշտի, փորձագետների ուշադրությունն օբյեկտիվորեն ահազանգեց, որ իշխանությունը ցանկանում է վերացնել Սահմանադրության նախաբանը, որում հղում է կատարված Հայաստանի անկախության հռչակագրին։ Ինչպես պարզ է դառնում «Ազատություն» ռադիոկայանի տրամադրության տակ հայտնված սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի նախագծից, նոր Սահմանադրությամբ առաջարկվում է հրաժարվել ներկայումս գործող կայուն խորհրդարանական մեծամասնության սկզբունքից և ամրագրել «փոքրամասնության կառավարություն ձևավորելու» հնարավորություն։ Ներկայիս Սահմանադրությամբ ԱԺ անցած յուրաքանչյուր կուսակցություն կամ դաշինք կարող է կոալիցիա կազմել խորհրդարան մուտք գործած այլ՝ ամենաշատը երկու կուսակցությունների կամ դաշինքների հետ, եթե նրանց օգտին տրված ձայների գումարը բավարար է մեծամասնություն ստանալու համար, և նրանք եկել են համաձայնության վարչապետի թեկնածուի հարցում: Սահմանադրության նոր նախագծով իշխանությունն առաջարկում է չսահմանափակել կոալիցիայի մասնակիցների թիվը և անցում կատարել «իշխող մեծամասնության և կառավարություն ձևավորելու այնպիսի համակարգի, որը հիմնված կլինի միջկուսակցական դաշինքների և քաղաքական երկխոսության վրա»։ Ըստ այդմ, հրաժարվելով գործող Սահմանադրությամբ ամրագրված խորհրդարանական կայուն մեծամասնության սկզբունքից, առաջարկվում է Սահմանադրությամբ ստեղծել «փոքրամասնության կառավարություն» ձևավորելու հնարավորություն՝ երկու տարբերակով. կամ երկրի նախագահը կարող է ԱԺ առավել մեծ թվով պատգամավորների վստահությունը վայելող անձին նշանակել վարչապետ, կամ, ըստ երկրորդ տարբերակի՝ կարող է կիրառել Երևանի քաղաքապետի ընտրությանը նման մեխանիզմ և որպես վարչապետ՝ ընտրել առավել շատ ձայներ ստացած թեկնածուին, այսինքն՝ «փոքրամասնության կառավարություն» ձևավորել օրենքի ուժով։ Նախագիծը դիտարկում է նաև երրորդ տարբերակ, որը բացառում է փոքրամասնության կառավարության հնարավորությունը. այս դեպքում խորհրդարանը պետք է արձակվի իրավունքի ուժով այնքան, քանի դեռ որևէ մեկը չի ստանա մեծամասնություն, կամ չի ձևավորվի կոալիցիա։ Այս նորամուծության դեպքում իշխանությունը՝ իմա՝ Նիկոլ Փաշինյանը, ֆորսմաժորների բացակայության պարագայում հնարավորություն կստանա գործնականում հավերժ նշանակվել վարչապետի պաշտոնում։ Նման փոփոխության անհրաժեշտություն, ըստ ամենայնի, առաջացել է այն պատճառով, որ Նիկոլ Փաշինյանը սեփական գահավիժող վարկանիշի վերականգնման հնարավորություն այլևս չի տեսնում և հասկանում է, որ անգամ իշխանական ու վարչական ռեսուրսների կիրառմամբ չի կարողանալու մեծամասնություն ստանալ ընտրություններում»,- գրում է աղբյուրը: Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում: |

«Վաշինգթոնյան ներտեսակային կանիբալիզմին հետևելը ավելի հետաքրքիր է, քան մեր նախընտրական շրջիկ կրկեսը». Սուրեն Սահակյան
10903:06
«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
180Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
241Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
294Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
227Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
181Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
308Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
352Երեկ, 16:09
