Ադրբեջանական պատվիրակությունը դադարեցրել է իր գործունեությունը ԵԽԽՎ-ում
![]() 206 Չորեքշաբթի, 24 հունվարի, 2024 թ., 19:12 Ադրբեջանական պատվիրակությունը դադարեցրել է աշխատանքը Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ)՝ «իր լիազորություններին ուղղված մարտահրավերների պատճառով»։ Ադրբեջանական պատվիրակության հայտարարության մեջ ասվում է, որ 19 տարի՝ 2001-2020 թվականներին, ԵԽԽՎ-ն չի կարողացել պատասխանատվության կանչել «ագրեսոր պետությանը»՝ Հայաստանին իր գործողությունների համար, որոնք հակասում են Եվրոպայի խորհրդի հիմնական արժեքներին և սկզբունքներին։ Խոսքը, մասնավորապես, վերաբերում է էթնիկ զտումների ենթարկված ադրբեջանցի փախստականների և ներքին տեղահանվածների մարդու իրավունքների բացահայտ անտեսմանը։ «Ցավոք, ԵԽԽՎ-ն օգտագործվում է որպես հարթակ՝ հարձակվելու որոշ անդամ երկրների վրա։ ԵԽԽՎ-ի հիմնական սկզբունքներն օգտագործվում են որոշակի կողմնակալ խմբերի կողմից՝ իրենց նեղ շահերն առաջ տանելու համար։ ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության լիազորությունները վիճարկելու նախաձեռնությունը մենք համարում ենք այս արատավոր արշավի մի մաս։ Մենք այս նախաձեռնությունը դիտարկում ենք նաև՝ որպես Ադրբեջանում ընթացող ընտրական գործընթացին անհիմն միջամտելու միտումնավոր և անընդունելի փորձ և մեր երկրում ժողովրդավարական ինստիտուտների գործունեությունը խաթարող նենգ գործողությունների վառ օրինակ։ ԵԽԽՎ-ում ձևավորված ռասիզմի, ադրբեջանաֆոբիայի և իսլամաֆոբիայի անտանելի մթնոլորտի պայմաններում ադրբեջանական պատվիրակությունը որոշում է դադարեցնել իր փոխգործակցությունն ու ներկայությունը ԵԽԽՎ-ում մինչև հետագա ծանուցումը»,- ասել են պատվիրակները։ Հայտարարության ընթերցումից հետո Ադրբեջանի պատվիրակությունը լքել է դահլիճը։ |

«Վաշինգթոնյան ներտեսակային կանիբալիզմին հետևելը ավելի հետաքրքիր է, քան մեր նախընտրական շրջիկ կրկեսը». Սուրեն Սահակյան
3603:06
«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
170Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
234Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
280Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
220Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
177Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
300Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
333Երեկ, 16:09
