Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +3 °C

«Ինչո՞ւ նույն ԵԽԽՎ-ն այդպիսի քայլի չգնաց 2020 թվականի պատերազմից անմիջապես հետո». Հակոբ Բադալյան

«Ինչո՞ւ նույն ԵԽԽՎ-ն այդպիսի քայլի չգնաց 2020 թվականի պատերազմից անմիջապես հետո». Հակոբ Բադալյան
239
Հինգշաբթի, 25 հունվարի, 2024 թ., 23:06

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի ֆեյսբուքյան գրառումը.

«Ցնծում ենք՝ ԵԽԽՎ-ն որոշել է մեկ տարով չվավերացնել Ադրբեջանի պատվիրակության լիազորությունը:
Դե, դժբախտաբար այնպիսի վիճակում ենք, որ մնում է մեզ «սիրել ականջով»: Մինչդեռ հարց պետք է տալ, թե ինչու՞ նույն ԵԽԽՎ-ն այդպիսի քայլի չգնաց օրինակ 2020 թվականի պատերազմից անմիջապես հետո, այն դեպքում, որ Ադրբեջանը այդ պատերազմով խախտել է Եվրոպայի Խորհրդին անդամակցության պարտավորություններից, հանձնառություններից մեկը՝ հակամարտությունները կարգավորել բացառապես խաղաղ ճանապարհով, մարդու իրավունքներին եւ ազատություններին համահունչ:
Արդյո՞ք պատճառն այն չէր, որ 2021 թվականը Եվրոպայի համար ընտրական տարի չէր, իսկ 2024-ը ընտրական է՝ հունիսին Եվրախորհրդարանի ընտրություններն են, հետեւաբար եվրոպական կառույցներում «միացված» է նախընտրական ռեժիմը:
Թե՞ պատճառն այն է, որ Եվրոպա-Ադրբեջան, կամ որոշակի իմաստով Արեւմուտք-Ադրբեջան գժտությունը ձեռնտու է երկուստեք: Առաջինն Ադրբեջանի վրա է թողնում բանակցության անարդյունավետության, փակուղու, դրանից բխող հնարավոր ռիսկերը՝ որոնց մոտիվները աշխարհաքաղաքական տողատակերում, իսկ երկրորդը իր հերթին ստանալով Արեւմուտքի «հայամետության», «անհավասարակշռվածության» փաստարկներ՝ իրեն վերապահում է «լեգիտիմ» ապակառուցողականություն»:

Աղբյուրը`   Հակոբ Բադալյան