«Ոստիկանությունում Նարինե Հայրապետյանին ստիպել են կեղծ ցուցմունք գրել՝ սպառնալով կեղծ մատնության մեղադրանք առաջադրել». «Մայր Հայաստան»
![]() 215 Հինգշաբթի, 25 հունվարի, 2024 թ., 20:18 «Մայր Հայաստան» շարժումը և Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցությունը հայտարարություն են տարածել խմբակցության անդամ Նարինե Հայրապետյանի (Նարե Սոսե)՝ Հայաստանից հեռանալու պատճառների մասին. «Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Նարինե Հայրապետյանը մանրամասներ է ներկայացրել Հայաստանից իր հեռանալու մասին: Նա բացատրել է, որ այդ քայլին դիմել է ոստիկանական համակարգի բռնաճնշումներից խուսափելու համար: Ոստիկանությունում իրեն ստիպել են կեղծ ցուցմունք գրել՝ այլապես սպառնալով կեղծ մատնության մեղադրանք առաջադրել: Մենք խստորեն դատապարտում ենք ոստիկանական համակարգի այդ գործելակերպը, ինչը հանգեցրել է Հայրապետյանի՝ Հայաստանից հեռանալուն: Նիկոլ Փաշինյանի գլխավորած վարչախումբը վախի մթնոլորտ ստեղծելու միջոցով փորձում է պահել իր իշխանությունը՝ սպասարկելով մեր թշնամիների թելադրած օրակարգը: Մենք կոչ ենք անում մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող բոլոր շրջանակներին արձագանքել այս միջադեպին: Մենք կոչ ենք անում նաև մեր երկրի ապագայով մտահոգ բոլոր շրջանակներին համախմբվել ու հասնել ամբողջական իշխանափոխության, ինչը ՀՀ անվտանգության ու գոյության ապահովման թիվ մեկ երաշխիքն է»։ Աղբյուրը` «Մայր Հայաստան» |

«Ծափ են տալիս տոտալ կախվածությանը Բաքվից». Արգիշտի Կիվիրյան
5703:00
«Թրամփի «Խաղաղության խորհրդին» մաս կազմելն առանձին թեմա է առաջացնում Իրանի կտրվածքով». Գոռ Աբրահամյան
128Երեկ, 23:42
103 տարեկանում մահացել է «չորս մայրցամաքների հետախույզ» Պետրոս Պետրոսյանը
172Երեկ, 23:18
«Պառակտում սերմանողը կառերեսվի մեր ժողովրդի միասնական պատասխանին». Նարեկ Կարապետյան
134Երեկ, 23:00
Ուկրաինան ապրում է աշխարհի ամենախորը ժողովրդագրական ճգնաժամերից մեկը. #CNN
271Երեկ, 22:55
Արարատ Միրզոյանը Ժնևում կմասնակցի Զինաթափման համաժողովի բարձրաստիճան հատվածներին
247Երեկ, 21:43
Ավստրիացի լեռնագնացը դատապարտվել է փոթորկի ժամանակ ընկերուհուն լեռան վրա միայնակ թողնելու համար
293Երեկ, 20:52
Ձերբակալվել են Լվովում ահաբեկչական հարձակում կազմակերպող անձինք
232Երեկ, 19:30
