«Ալիևն իր ուզածն անելու համար զանգում, ասում է՝ վեր կաց, որպես քո առաջարկ ասա». Հրանտ Բագրատյան
![]() 226 Ուրբաթ, 26 հունվարի, 2024 թ., 10:36 «Մենք Ադրբեջանից ակնկալում ենք երաշխիքներ և պատրաստ ենք տալ երաշխիքներ»,- այս մասին օրեր առաջ ՔՊ նիստում հայտարարել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը, «Երկիր մեդիա»-ի եթերում անդրադառնալով Փաշինյանի հայտարարությանն ու պատասխանելով հարցին՝ արդյո՞ք այդ երաշխիքը Սահմանադրության փոփոխությունն է, ասել է. «Համար մեկ երաշխիքն այն է, որ կա՛մ նախատեսվող խաղաղության պայմանագրում, կա՛մ Սահմանադրությունում որոշակի դրույթ պիտի լինի, որ Հայաստանը երբեք չի բարձրացնելու Արցախի խնդիրը: Հաջորդ երաշխիքը, որ Ադրբեջանը կուզի՝ չպիտի նշվի՝ ՀՀ տարածքն այն տարածքն է, որ կար մինչև 2022-ի սեպտեմբեր. այն, ինչ Ադրբեջանը գրավել է, Հայաստանը կճանաչի որպես Ադրբեջանի տարածք»,- նշել է Բագրատյանը: Վերջինի խոսքով՝ հնարավոր է Սահմանադրությունում ամրագրվի փոքրաթիվ բանակ ունենալու կամ ընդհանրապես չունենալու՝ Ադրբեջանի պահանջը. «Առհասարակ, Ալիևը մի բան որ ուզում է անի, զանգ է տալիս, ասում՝ դու վեր կաց, որպես քո առաջարկ ներկայացրու»,- հայտարարել է նախկին վարչապետը: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
164Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
226Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
265Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
213Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
173Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
294Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
320Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
391Երեկ, 15:22
