Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +4 °C

«Ադրբեջանը չի հավատում Հայաստանի ԱԱԾ-ին». Նաիրի Հոխիկյան

«Ադրբեջանը չի հավատում Հայաստանի ԱԱԾ-ին». Նաիրի Հոխիկյան
317
Շաբաթ, 27 հունվարի, 2024 թ., 01:00

Լրագրող Նաիրի Հոխիկյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ադրբեջանը չի հավատում Հայաստանի ԱԱԾ-ին. հայտարարություն Բաքվից
Հայաստանի ԱԱԾ-ն հայտարարություն էր տարածել, թե պատրաստվում է Ադրբեջանին փոխանցել Արցախի ականապատված հատվածների նոր քարտեզներ։
Ադրբեջանի ԱԳՆ-ն պատասխան հայտարարությամբ է հանդես եկել. «Ադրբեջանի արտգործնախարարությունը տեղեկացել է Ադրբեջանին ականապատման քարտեզներ փոխանցելու մտադրության վերաբերյալ Հայաստանի ազգային անվտանգության ծառայության հայտարարության մասին։
Հայկական կողմի այս հայտարարությունը ցույց է տալիս, որ վերոհիշյալ երկիրը մտադրություն չունի նպաստել հումանիտար գործընթացին և այդ քայլը չենք գնահատում, որպես վստահության կառուցման միջոց։
Ադրբեջանական կողմը սպասում է ականապատ տարածքների վերաբերյալ մինչ այսօր ամբողջությամբ չփոխանցված ճշգրիտ քարտեզներին։
Դրա հետ մեկտեղ պետք է հրատապ միջոցներ ձեռնարկվեն վերջին 30 տարիների ընթացքում անհայտ կորած ադրբեջանցիների ճակատագրի, ինչպես նաև նրանց զանգվածային գերեզմանների տեղի վերաբերյալ տեղեկատվության փոխանցման ուղղությամբ»»։

Աղբյուրը`   Նաիրի Հոխիկյան