«Հերիք է հակառակորդի մոտ այսքան արժեզրկեք մեզ, մեր երկիրը, մեր պայքարը». Տաթևիկ Հայրապետյան
![]() 297 Շաբաթ, 27 հունվարի, 2024 թ., 00:48 ԱԺ նախկին պատգամավոր, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Երեկ ՀՀ ԱԱԾ-ն հայտարարություն էր տարածել, որ Ադրբեջանին է փոխանցել ևս ութ տեղամատյան: Մինչ դա, նման ակնարկ արել էր ՀՀ ԱԳՆ նախարարը, չնայած, որ Փաշինյանը մի քանի անգամ ասել էր, որ ինչ ականապատ քարտեզ ունեն, փոխանցել են: Ինչևէ, ի պատասխան հայկական կողմի այս միակողմանի մարդասիրական քայլի՝ Ադրբեջանը ոչ միայն արհամարհական արձագանք է տվել, այլ նոր պահանջներ ներկայացրել: «Ադրբեջանի ԱԳՆ-ն մեղադրել է հայկական կողմին՝ նշելով, թե «Երևանի նպատակը մարդասիրական գործընթացին նպաստելը չէ, և այդ քայլը չի կարող դիտարկվել՝ որպես վստահության ամրապնդման միջոց: Ադրբեջանական կողմն ակնկալում է, որ Հայաստանը կներկայացնի բոլոր ականապատ տարածքների ճշգրիտ քարտեզները։ Հայաստանի կողմից պետք է հրատապ միջոցներ ձեռնարկվեն՝ վերջին 30 տարվա ընթացքում անհետացած մոտ 4000 ադրբեջանցիների ճակատագրի, ինչպես նաև ադրբեջանցիների զանգվածային գերեզմանների մասին տեղեկատվություն տրամադրելու ուղղությամբ»,- հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ-ն։ Աղբյուրը` Տաթևիկ Հայրապետյան |

«Վաշինգթոնյան ներտեսակային կանիբալիզմին հետևելը ավելի հետաքրքիր է, քան մեր նախընտրական շրջիկ կրկեսը». Սուրեն Սահակյան
11403:06
«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
183Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
244Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
296Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
228Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
182Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
314Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
354Երեկ, 16:09
