«Ամոթ քեզ, Գոնչարենկո, երբ ես ժամանեմ Ստրասբուրգ, աշխատիր հեռու մնալ իմ տեսադաշտից». Մարուքյան
![]() 304 Ուրբաթ, 26 հունվարի, 2024 թ., 18:48 Հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը X-ի իր միկրոբլոգում վերհիշել է 2021 թվականին ԵԽԽՎ պատվիրակության շրջանակներում իր ելույթը: Նա տեղադրել է հատված ուկրաինացի պատգամավորի ելույթից, որը հունվարի 24-ին ԵԽԽՎ-ում նշել է, թե միայն Ռուսաստանը կարող է ուրախանալ ազատ աշխարհի երկրների միասնության բացակայությունից։ Իմ ելույթում ներկայացնելով Ադրբեջանի ռազմական հանցագործությունները՝ ուկրաինացի այս պատգամավորը բողոքել էր, որ ինձ թույլ են տվել հանդես գալ պաստառներով, իսկ նրան դա չէին թույլատրել։ Այդ բողոքը ավարտվեց նրանով, որ ԵԽԽՎ նախագահողը վերջինիս դուրս հրավիրեց նիստերի դահլիճից։ Այս երկակի ստանդարտների արդյունքում շատ հետաքրքիր է, թե ինչպես է այս ուկրաինացի պատգամավորն աշխարհից արդարություն պահանջում Ուկրաինայի համար, երբ նա չի ցանկանում նույն արդարությունը տեսնել Լեռնային Ղարաբաղի հազարավոր էթնիկ զտման ենթարկված մարդկանց, Ադրբեջանում ապօրինաբար պահվող ռազմագերիների համար։ Ամոթ քեզ, Գոնչարենկո, երբ ես ժամանեմ Ստրասբուրգ, աշխատիր հեռու մնալ իմ տեսադաշտից, քո ելույթից ես նողկանք ապրեցի»,- գրել է նա։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
129Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
216Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
253Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
209Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
273Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
306Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
375Երեկ, 15:22
