ՔՊ-ն չի կարողանում հավատարիմ կադրեր գտնել․ «Ժողովուրդ»
![]() 249 Շաբաթ, 27 հունվարի, 2024 թ., 09:30 «Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Վերջին շրջանում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սկսել է կադրային հունձ իրականացնել։ 2024 թվականի հունվարի 27-ի դրությամբ արձանագրվել է աշխատանքից ազատման 4 դեպք։ 2024 թվականը բարի չեղավ ՀՀ Լոռու և Արմավիրի մարզերի մարզպետների համար, Էդուարդ Հովհաննիսյանը և Արամ Խաչատրյանը աշխատանքից ազատվեցին մի քանի օրվա տարբերությամբ՝ Նիկոլ Փաշինյանի՝ մարզեր այցեր կատարելուց հետո։ Նրանց հաջորդեց Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանի ազատումը, որը, ըստ վարչապետ Փաշինյանի, տապալել էր դպրոցաշինության ոլորտը և նախկինների գործը շարունակելով՝ գումարներ էր մսխել պետբյուջեից։ Ազատվեց ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Վահե Գևորգյանը։ Բանն այն է, որ Նիկոլ Փաշինյանը հավատարիմներ է փնտրում կարևոր պաշտոնների նշանակելու համար, սակայն կուսակցության հայացքներին հավատարիմ մարդկանց թիվը չի ավելանում, կադրեր դեռ չի գտնում։ Հավելենք, որ արդեն տևական ժամանակ է՝ թափուր է Քաղաքաշինության կոմիտեի նախագահի հաստիքը, գրեթե մեկ տարի թափուր է Միջուկային անվտանգության կոմիտեի նախագահի հաստիքը, ինչպես նաև Պետական պահպանության ծառայության պետի պաշտոնը։ Անցած տարվա նոյեմբերից թափուր է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահի պաշտոնը։ Տարեվերջին կայացած ԱԺ նիստերի ընթացքում ՔՊ-ականները այդպես էլ չկարողացան իրենց «սրտի թեկնածուին» գտնել այս պաշտոնի համար։ Ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանի վարկանիշը շարունակում է իջնել, այդ պատճառով էլ նրանք դժվարանում են գտնել իրենց «սրտի պաշտոնյաներին»»։ |

«Վաշինգթոնյան ներտեսակային կանիբալիզմին հետևելը ավելի հետաքրքիր է, քան մեր նախընտրական շրջիկ կրկեսը». Սուրեն Սահակյան
3603:06
«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
170Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
234Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
280Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
220Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
177Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
300Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
333Երեկ, 16:09
