Վրաստանի նախագահին Փաշինյանի այցի մասին չեն տեղեկացրել
![]() 254 Շաբաթ, 27 հունվարի, 2024 թ., 12:00 Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին հնարավորություն չի տրվել հանդիպել աշխատանքային այցով Թբիլիսիում գտնվող Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, գրում է aliq.ge-ն։ «Վրաստանի նախագահը ողջունում է Հայաստանի Հանրապետության վարչապետի այցը երկիր, սակայն ցավալի է, որ նախագահին հնարավորություն չի տրվում հանդիպել և պատշաճ կերպով հյուրընկալել բարեկամ երկրների ղեկավարներին՝ Վրաստան այցի շրջանակներում։ Ցավալի է նաև, որ համապատասխան գերատեսչությունները նախագահին չեն տեղեկացնում երկրում նախատեսված բարձրաստիճան այցերի, հանդիպումների կամ միջոցառումների մասին»,- ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել Զուրաբիշվիլին։ Հարկ է նշել, որ Փաշինյանը Թբիլիսիում է Վրաստանի և Հայաստանի Հանրապետության միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 13-րդ նիստի շրջանակներում, ինչը ենթադրում է կառավարությունների և դրանց անդամների հանդիպում: Ընդգծենք նաև, որ նախորդ տարիներին աշխատանքային այցով Վրաստանում գտնվող Փաշինյանը հանդիպել է նաև Զուրաբիշվիլիին։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
146Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
217Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
254Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
210Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
280Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
310Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
378Երեկ, 15:22
