Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +3 °C

«Զինվորները բահով փոս են փորում` խաչքարը թաքցնելու համար». Հունան Թադևոսյան

«Զինվորները բահով փոս են փորում` խաչքարը թաքցնելու համար». Հունան Թադևոսյան
373
Կիրակի, 28 հունվարի, 2024 թ., 23:30

Բանակում պատվով ծառայելու գիտակցումն ու հայրենիքի հանդեպ ունեցած պատասխանատվությունն է այս լուսանկարը, որը հավերժացրել է ռազմական բժիշկ Նիկոլայ Գրիգորյանը։
Ես չեմ հերիքի նկարագրել բժշկի ապրումներն՝ այն հավերժացնելիս։
Լուսանկարն արվել է 2023 թվականի ռազմական գործողություններից հետո՝ ցավոտ իրականության ֆոնին։
Զինվորները բահով փոս են փորում՝ խաչքարը թաքցնելու համար (եթե գիտեք տեղանքը, խնդրում եմ չնշեք)։ Պատկերացրեցի՞ք զգացումները։ Մեզանից, վստահ եմ, ոչ ոք չարեց դա, բայց զինվորը արեց, որովհետև վստահ է, որ այն վերստին հանելու, տեղադրելու օրը գալու է»։