«Ուղիղ տեքստով ասում է` ուզում եմ բանակի կառավարումը հանձնել Ադրբեջանին». Սերոբ Գասպարյան
![]() 269 Երկուշաբթի, 29 հունվարի, 2024 թ., 22:36 Հայոց բանակի 32-ամյակի օրը՝ հունվարի 28-ին Նիկոլ Փաշինյանն իր ելույթում հայտարարել էր սահմանների դելիմիտարիզացիայի մասին։ Շարունակվող պատերազմական վիճակում գտնվող, երկու ագրեսոր հարևան ունեցող երկրի վարչապետը հայտարարում է, որ սահմանին չպետք է կանգնեն Զինված ուժեր։ «Հրապարակը» «Սև հովազ» ռազմահայրենասիրական կազմակերպության նախագահ, ազատամարտիկ Սերոբ Գասպարյանի հետ զրուցել է դելիմիտարիզացիայի թեմայով՝ ինչ է դա նշանակում։ - Փաշինյանը հայտարարեց, որ դելիմիտարիզացիա պետք է լինի։ Ալիևը, երբ ասում էր, որ քայլելով են Երևան մտնելու՝ գուցե սա դրա «նախերգա՞նքն» է։ - Արդեն տարիներ շարունակ ասել եմ, ասում եմ և կասեմ, որ այս մարդկանց ամեն մի խոսքը բարեփոխում անվան տակ դա չարափոխում է։ Այդ մարդը իր ցանկացած ելույթ համապատասխանեցնում է Ալիևի հետ։ Հիշո՞ւմ եք, երբ սկսեց տեղանուններն անվանել ադրբեջանական տարբերակներով՝ Էյվազլու, Չայվազլու՝ նման բաներ էր ասում։ Իսկ հիմա ուղիղ տեքստով մարդն ասում է, որ բանակի կառավարումն ուզում է հանձնի Ադրբեջանին։ - Հայկակա՞ն բանակի կառավարումը։ - Այո, հայկական բանակի կառավարումը։ Նա ուղիղ տեքստով ասաց՝ իբր վերահսկումը երկկողմանի, բայց բոլորս գիտենք Նիկոլն ով է, ինչի է ընդունակ։ Ո՞վ է նա, որ կառավարի կամ Ադրբեջանի բանակի վրա վերահսկում ունենա։ Նա ուղիղ տեսքով ասում էր՝ վերահսկեք մեր բանակը։ Նրա ցանկացած ելույթ, դեռ այն ժամանակվանից ասում էի, երբ դեռ արցախահայությունը Արցախում էր, երբ Ալիևն ասում էր՝ «Կարաբախ բիզիմդիր», այսինքն՝ մերն է, Նիկոլը նույն բանը հայերենով ասում էր՝ Ղարաբաղը Ադրբեջանինն է։ Ինչ Ալիևը ասում էր ադրբեջաներեն, նույնը Նիկոլն ասում էր հայերեն։ Ալիևն ասում է՝ Հայաստանում Սահմանադրությունը պիտի փոխվի, Նիկոլն ասում է՝ Սահմանադրություն պիտի փոխենք։ Ցանկացած սրա խոսքերը վերցրեք ու համեմատեք Ալիևի խոսքերի հետ։ Մարդը բանակի կառավարումն ուզում է հանձնել թուրքերին։ Բազմիցս ասել եմ, որ սրանք հայեր չեն։ Ոչ ոք չի ուզում նկատի դա։ - Այսինքն իրենց գործողությունները օրինաչա՞փ են։ - Այո, նույն բանը 2018 թվականից, բոլոր գաղտնի հանդիպումները, բոլոր գաղտնի բանակցությունները, բոլոր հարցազրույցները, բոլոր խոսքերը՝ դուք չեք որոշելու, թե թուրքը որտեղ պիտի նստի, սա այս մարդու խոսքերն է քարոզարշավի, և ամբողջ անուղեղ մասսան ծափահարում էր։ Ինքը հանձնում է այն տարածքները, որ ուզում են՝ հիմա արդեն Հայաստանն է վտանգի տակ և ճիշտն ասած՝ շուտով վճռական քայլի պայքար ենք սկսելու՝ Հայաստանի փրկության համար։ Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում: |

Մեքսիկայի նախագահը՝ երկրում ստեղծված իրավիճակի մասին
3310:27
«Կուզեի՞ք Արցախն էլ պատահմամբ գյուղ ասեին, բայց հայկական լիներ». Արամ Գևորգյան
6709:42
«Մեքսիկայում քաղաքացիական պատերազմի նման մի բան է սկսվել». Մհեր Հակոբյան (տեսանյութ)
8009:00
«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
373Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
367Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
362Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
235Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
315Երեկ, 12:57
