Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +4 °C

«Հայկական կողմում բոլոր ենթակառուցվածքները պատրաստ են, սպասում ենք թուրքական կողմի արձագանքին». Վահան Կոստանյան

«Հայկական կողմում բոլոր ենթակառուցվածքները պատրաստ են, սպասում ենք թուրքական կողմի արձագանքին». Վահան Կոստանյան
260
Երեքշաբթի, 30 հունվարի, 2024 թ., 00:36

Թուրքիան շատ ավելի կառուցողական դեր կարող է խաղալ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացում, «Հանրային հեռուստաընկերության» եթերում հայտարարել է ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը:
«Հայաստան-Թուրքիա կարգավորումների գործընթացում արդեն իսկ ձեռք է բերված պայմանավորվածությունների կյանքի կոչումը, մասնավրապես, 3-րդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագիր կրող անձանց համար սահմանի բացումը դրական նշանակություն կունենա թե Հայաստան-Թուրքիա հարաբերություններում, և թե իր ազդեցությունը կունենա Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացի վրա»,- ասել է ԱԳ նախարարի տեղակալը՝ շեշտելով, որ սպասում են թուրքական կողմի արձագանքին՝ սահմանը բացելու պայմանավորածությունը կյանքի կոչելու համար:

«Գիտեք, որ հայկական կողմում բոլոր ենթակառուցվածքները արդեն իսկ պատրաստ են»,- ասաց Կոստանյանը: