«Պետք է իմանալ՝ որքանով է դա անվտանգ». Զախարովան՝ Երևան-ՆԱՏՕ մերձեցման մասին
![]() 193 Չորեքշաբթի, 31 հունվարի, 2024 թ., 15:24 Եթե ինչ-որ մեկը մերձեցում է ուզում, ապա պետք է իմանա՝ ինչ հետևանքներ դա կունենա: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինայի հայտարարությունն այն մասին, որ ՆԱՏՕ-ն ողջունում է դաշինքի հետ մերձեցման Երևանի ձգտումը: «Եթե ինչ-որ մեկը մերձեցում է ուզում, ապա պետք է իմանա՝ որքանով է դա անվտանգ և ինչ հետևանքներ կունենա: Մենք տեսել ենք, թե ինչ հետևանքներ է ունեցել ՆԱՏՕ-ի մերձեցումը երկրների հետ՝ ներգրավվածություն կոնֆլիկտներին, ինքնիշխանության և անկախության կորուստ, ուրիշի կամքին ենթարկեցում և, ամենակարևորը, սեփական ազգային հետաքրքրություններն իրականացնելու հնարավորության բացակայություն: Պետք է հասկանալ, թե որոնք են այս դեպքում կոնկրետ Հայաստանի ազգային հետաքրքրությունները: Պետք է բացել քարտեզը, տեսնել, թե ովքեր են այդ երկրի հարևանները, պետք է կարդալ պատմության գրքերը: Պետք չէ հիմնվել միայն խոստումների վրա: Արևմուտքում խոստումներ են տալիս բոլորին, սակայն դրանց ո՞ր մասն է կատարվել»,- ասել է Զախարովան: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
129Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
216Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
253Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
209Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
273Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
306Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
375Երեկ, 15:22
