«Ժամանակը ցույց տվեց, թե ով ինչ արեց Արցախի համար և ով այն վաճառեց»․ Վարդան Հարությունյան
![]() 265 Շաբաթ, 03 փետրվարի, 2024 թ., 16:24 Քաղաքացիական ակտիվիստ Վարդան Հարությունյանի գրառումը. «26 տարի առաջ Լևոն Տեր-Պետրոսյանը հրաժարական տվեց։ 1998-ի փետրվարի 3-ին պետական հեղաշրջումը հաղթեց։ Հակառակորդները պնդում էին, որ Տեր-Պետրոսյանը ծախում է Ղարաբաղը, սակայն իշխանության գալուց հետո նրանք շարունակեցին բանակցել ավելի վատ պայմաններով փոխզիջումների շուրջ։ 1998-ին Ղարաբաղի հարցի արծարծումը հեղաշրջողների կողմից զուտ պատրվակ էր, իրականում նրանց պետք էր զուտ իշխանություն հարստանալու համար։ 10 տարի Ռոբերտ Քոչարյանը ղեկավարեց, նա դարձավ միլիոնատեր, բանակում ոչ մի էական փոփոխություն չարեց, բայց ինքը դարձան միլիոնատեր, հետո 10 տարի ղեկավարեց Սերժիկ Սարգսյանը, որը ևս դարձավ միլիոնատեր, սակայն Ղարաբաղի հարցը թողեց չլուծված նաև 2016-ի քառօրյա պատերազմի ժամանակ կորցրեց 800 ՀԱ տարածք 100-ավոր զոհերի գնով։ 20 տարի նրանք քարոզում էին ոչ մի թիզ հող չզիջելու մասին, բայց բանակցում էին զիջումների շուրջ։ Հետո եկավ Նիկոլը և վարեց Ռոբերտ+Սերժ+ՀՅԴ միասին և նրանց 20-ամյա քարոզչությամբ ձևավորած հասարակության ցանկությամբ՝ սուպեռ ոչ մի թիզական քաղաքականություն։ Արդյունքում նա 6 տարվա մեջ կորցրեց ամբողջ Ղարաբաղը, Հայաստանի տարածքների մի մասը, հիմա էլ պատրաստվում է ոչնչացնել ՀՀ պետական խորհրդանիշները՝ հիմն, դրոշ, զինանշան, Սահմանադրություն և այլն։ Աղբյուրը` Վարդան Հարությունյան |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
164Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
226Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
265Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
213Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
173Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
294Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
320Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
391Երեկ, 15:22
