Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +6 °C

«Նիկոլի երկու դավաճանությունների շնորհիվ Արցախը անցավ թշնամուն, բայց վախեցեք երրորդից». Հրանտ Ավետիսյան

«Նիկոլի երկու դավաճանությունների շնորհիվ Արցախը անցավ թշնամուն, բայց վախեցեք երրորդից». Հրանտ Ավետիսյան
205
Չորեքշաբթի, 07 փետրվարի, 2024 թ., 04:06

Ակտիվիստ Հրանտ Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Կա երկու դավաճանություն, որոնց գիտակցված գնաց նիկոլ փաշինյանը և որոնց արդյունքում Արցախը ամբողջությամբ անցավ թշնամու տիրապետության տակ:
Առաջինը 2020 թվականին Ադրբեջանի կողմից սանձազերծած պատերազմի կանգնեցնելու որոշումն էր: Տևած 44 օրերի ընթացքում թշնամին 15.000-ից ավելի զոհ և 25.000-ի հասնող վիրավոր էր տվել: Ունենալով թուրքական կողմի բացահայտ աջակցությունը՝ թշնամին չկարողացավ հասնել իր նպատակին մարտի դաշտում՝ հայաթափել Արցախը: Չնայած նիկոլ-արայիկ զույգը ամեն ինչ անում էր Արցախը դատարկելու համար, սակայն ռուսական կողմի շնորհիվ դա տեղի չունեցավ:
Դեռ տեղի չունեցավ:
2023 թվական, սեպտեմբերի 19-ը: Ադրբեջանական կողմը հարրձակում է գործում սկզբում մեկ մարտական դիրքի վրա, հույս ունենալով, որ շուրջ 10 ամիս բլոկադայի մեջ գտնվող արցախցին պետք է արագ վայր դնի զենքը: Սակայն թշնամու գրոհի փորձը հանդիպում է անկոտրում դիմադրության և սկսվում է լայնամաշտաբ գրոհ և հարվածներ խաղաղ բնակչության վրա: Այստեղ սկսվում է նիկոլի երկրորդ դավաճանությունը: Լավ իմանալով կատարվողի մասին՝ հայկական կողմը մնում է դիտորդի դերում, նիկոլի անմիջական հրամանով ՊՆ-ն ջայլամի դիրք ընդունելով հայտնում է, որ «հայկական սահմաններին կայուն խաղաղ է»: Արցախցին մնում է միայնակ և աշխարհի լռության ներքո լքում իր տունը:
Նիկոլի երկու դավաճանությունների շնորհիվ Արցախը անցնում է թշնամուն:
Առաջին՝ կանգնեցնել պատերազմը:
Երկրորդ՝ զորք չուղարկել Արցախ:
Բայց վախեցեք երրորդից, երբ նիկոլը կխլի մեզանից Արցախ վերադառնալու մեր երազանքը: Հանձնելով Սյունիքից, Տավուշից, Գեղարքունիքից որոշ հատվածներ՝ նիկոլը կստիպի մարդկանց մտածել ոչ թե կորցրածը ետ բերելու մասին, այլ էղածը պահելու»:

Աղբյուրը`   Հրանտ Ավետիսյան