«Դուք մեկին ուզում եք դարձնել ԲԴԽ անդամ, ով խուսափել է զինծառայությունի՞ց». Խամոյանը՝ ՔՊ-ին
![]() 188 Հինգշաբթի, 08 փետրվարի, 2024 թ., 12:18 ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանն այսօրվա նիստի ժամանակ շարունակելով՝ «ո՞նց է ստացվում, որ 2012-ին ամուսնացել եք, բայց 1994-ին, երկու և ավելի երեխա ունենալու հիմքով, ազատվել զինծառայությունից» ԲԴԽ խորհրդի անդամի թեկնածու Կարեն Թումանյանին երեկ ուղղած իր հարցը, հայտարարեց. «Պարոն Թումանյան, դուք ակնհայտորեն խնդիրներ ունեք սեփական կենսագրության հետ ու այս պայմաններում չեք կարող ստուգել դատավորների բարեվարքությունը: Ես երեկ ավելի խորն ուսումնասիրեցի ձեր կենսագրությունն ու, համադրելով մի քանի տվյալներ, հետևյալ պատկերը ստացա, որ դպրոց հաճախել եք 10 տարեկանում, ավարտել՝ 20 տարեկանում... Մարդն ակնհայտորեն խուսափել է զինծառայությունից: Չեմ կարծում, որ այս դահլիճում կա մարդ, ով չի հասկացել՝ էդ ֆիկտիվ ամուսնությունն ում հետ ա գրանցված եղել: ՔՊ-ական պատգամավորնե՛ր, ձեր քվեարկությամբ կիսելու եք էդ բարոյական հարցը: Դուք մեկին ուզում եք դարձնել ԲԴԽ անդամ, ով խուսափել է զինվորական ծառայությունի՞ց, ամուսնանալո՞վ»,- նշեց պատգամավորը: |

«Վաշինգթոնյան ներտեսակային կանիբալիզմին հետևելը ավելի հետաքրքիր է, քան մեր նախընտրական շրջիկ կրկեսը». Սուրեն Սահակյան
3603:06
«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
170Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
234Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
280Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
220Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
177Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
300Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
333Երեկ, 16:09
