Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +4 °C

«Այդպիսի պայմանագիր պետք չէ նրանց, ովքեր խնդիր ունեն Իրանի հետ». Հակոբ Բադալյան

«Այդպիսի պայմանագիր պետք չէ նրանց, ովքեր խնդիր ունեն Իրանի հետ». Հակոբ Բադալյան
206
Երեքշաբթի, 13 փետրվարի, 2024 թ., 23:00

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի ֆեյսբուքյան գրառումը. «Նիկոլ Փաշինյանի վերջին հարցազրույցում «ուշադրության» արժանացած «կտորներից» մեկն այն է, որտեղ նա խոսում է, թե պայմանավորվածություններ չպահող Ադրբեջանը ոչ միայն Հայաստանին է սպառնալիք, այլ բոլոր հարևաններին:
Չգիտեմ, թե որքան էր հնարավոր աշխատել ձևակերպումների հղկման վրա, բայց, ըստ իս, մեխն այստեղ այն է, որ Հայաստան-Ադրբեջան հակամարտ իրավիճակը միջազգային օրակարգում չի դիտարկվում զուտ իբրև երկկողմ հակամարտություն, այլ դիտվում է նաև Իրանի հանդեպ ճնշման միջոց, թիրախում ունի նաև Իրանը:
Իհարկե, Բաքուն չի հարձակվելու Իրանի վրա, բայց Հայաստանի վրա որևէ հարձակում, ըստ էության, նշանակելու է հարձակում Իրանի վրա՝ առնվազն ուժգին ռազմա-քաղաքական մարտահրավերի իմաստով:
Այդպիսով, երբ խոսվում է, որ Ադրբեջանին պետք չէ Հայաստանի հետ հավասարակշռված խաղաղության պայմանագիր, ապա այդտեղ կա նաև ընդգրկուն տողատակ՝ այդպիսի պայմանագիր պետք չէ նրանց, ովքեր խնդիր ունեն Իրանի հետ, ում համար Իրանը թիրախ է՝ ընթացիկ կամ հեռանկարային: Հայաստան-Ադրբեջան հավասարակշռված, այսպես ասած «ոչ միակողմանի» խաղաղությունն, ըստ էության, էապես փակում է Իրանի թիկունքը»:

Աղբյուրը`   Հակոբ Բադալյան