«Չեք թարմացնում, վերացնում եք». Արամ Գևորգյան

Բլոգեր, խմբագիր Արամ Գևորգյանի ֆեյսբուքյան գրառումը. «ԱԳՆ կայքից «Լեռնային Ղարաբաղ» բաժինն ա անհետանում, ասում են՝ թարմացնում ենք, զորամասերից՝ զոհված տղերքի փառքի անկյուններն են հանում, ասելով, թե որոշել են թարմացնել, Արարատ քաղաքի կենտրոնի պուրակից ազգային հերոսների նկարներն են հեռացնում, էլի պատճառաբանելով, թե թարմացնում են...
Ու սենց, վդռուգ սաղ անհայրենիքավորների մոտ հերոսների նկարները, Արցախի թեման թարմացնելու մոլուցք ա բուսնել։ Թե բա՝ թարմացնում են։ Ստի մե՞րը։ Չեք թարմացնում, վերացնում եք։ Դուք չեք կարա հերոսների մասին խոսեք, պատմեք, որովհետև դուք իրանց ֆոնին վախկոտ ողորմելիներ եք, դրա համար էլ անգամ իրենց նկարների դեմ եք պայքարում, ոնց թորքը՝ հայերի գերեզմանների։
Օրը ցերեկով, առանց երկմտելու հանում են տղերքի նկարները, որ առևտրական թրքերի աչքին բարձր երևան։ Էս ա հայի տականք, որի մասին Նժդեհն ասում էր, ու որի նկարը ևս հատուկ հրամանով հանվում ա դպրոցներից։
Թրքահպատակ «հայերի» իշխանություն ա հիմա, ու ազգի մի մասը լռելով, մի մասը՝ ծափահարելով, նպաստում են էտ իշխանության ամրապնդմանը, արդարացնում են էտ իշխանությանն ու իրանք էլ դառնում էս ամենին հանցակից։
Ոչ մեկդ չեք մոռացվելու, ոչ մի ուրացող ու թրքամոլ չի մոռացվելու, կլինի դա Արարատի համայնքապետարան, թե դպրոցի տնօրեն»:

Կառավարության նիստը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
2611:00
«Գազայի վերաբերյալ ԱՄՆ-ի ծրագիրը ձախողվել է». Լավրով
5510:49
Ադրբեջանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներն այցելել են Արցախ
6810:25
«ՔՊ-ն հանձնում է տարածքները, մենք առաջարկում ենք զարգացնել»․ Նարեկ Կարապետյան (տեսանյութ)
4610:12
«Հայկական փազլը վերջնականապես սկսում է ամբողջանալ»․ Արտակ Զաքարյան
5210:06
«Բայրամովը պետական գաղտնիք բացահայտեց»․ Անդրանիկ Թևանյան
7909:42
Պուտինը ժամանել է Հնդկաստան (տեսանյութ)
9409:37
«Արցախի էջը փակված չէ»․ Սենոր Հասրաթյան
6809:24