Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +10 °C

«Ակնհայտորեն Հայաստանի վրա է թողնվում էսկալացիայի պատասխանատվությունը». Սուրեն Սուրենյանց

«Ակնհայտորեն Հայաստանի վրա է թողնվում էսկալացիայի պատասխանատվությունը». Սուրեն Սուրենյանց
299
Չորեքշաբթի, 14 փետրվարի, 2024 թ., 17:24

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի ֆեյսբուքյան գրառումը. «Ադրբեջանի արձագանքը հայկական կողմից արձակված կրակոցին անհամարժեք էր՝ անտեսելով ՀՀ ԱԳՆ հայտարարությունը, որ միջադեպը հետաքննվելու է»,- ասել է ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Ժոզեֆ Բորելը:
Ակնհայտորեն Հայաստանի վրա է թողնվում էսկալացիայի պատասխանատվությունը: Չնայած ինչի՞ վրա զարմանանք, եթե մեր իշխանություններն են Հայաստանը համարում «լեգիտիմ թիրախ»:
Ի դեպ, գրեթե նույն ձևակերպումներով եվրոպական պաշտոնյաները խոսում են իսրայելա-պաղեստինյան կոնֆլիկտի մասին՝ ՀԱՄԱՍ-ին համարելով պատերազմի հրձիգ, իսկ Իսրայելին «անհամաչափ արձագանք» տվող պետություն:
Այ, էս կարգի է Փաշինյանն իջեցրել մեր պետության միջազգային ընկալման նշաձողը, երբ նույնիսկ Բաքվի ագրեսիվ օրակարգի համատեքստում մեր վրա է մնում էսկալացիա հրահրողի պատասխանատվությունը»: