Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +4 °C

«Երբ կձևավորվի ազգային իշխանություն, այն ժամանակ էլ մեզ հետ հաշվի կնստեն». Շարմազանով

«Երբ կձևավորվի ազգային իշխանություն, այն ժամանակ էլ մեզ հետ հաշվի կնստեն». Շարմազանով
254
Չորեքշաբթի, 14 փետրվարի, 2024 թ., 13:48

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովի ֆեյսբուքյան գրառումը. «Հաղթողներին չեն դատում…
Հիմա ո՛չ 2016, ո՛չ 2017, ո՛չ էլ նույնիսկ 2020 թվականն է։
2024-ին և՛ աշխարհը, և՛ ռեգիոնը փոխվել ու ավելի պրոբլեմատիկ են դարձել։
Սպառնալիքներն ավելացել են։
Մենք ենք թուլացել։
Ու նման իրողության պայմաններում զարմանալի է ոչ միայն ռեժիմի, այլ նաև ոչ իշխանական որոշ գործիչների անիրատեսական գնահատականները։
Մի բան հիշեք. ուժն է ծնում իրավունք։
Հակառակորդներին, միջնորդներին ու դաշնակիցներին պահանջներ դնելուց առաջ հաշվարկեք սեփական ուժերը։
Մեկը Ռուսաստանին է հաթաթա տալիս, մյուսը՝ Արևմուտքին, էն մեկն էլ՝ Թուրքիային։
Այ ձեր ցավը տանեմ, մենք բոլորս միասին մի Նիկոլի չենք կարողանում իշխանազրկել, ի՞նչ ենք խոսում էլի…
Երբ կձևավորվի ազգային իշխանություն, այն ժամանակ էլ մեզ հետ հաշվի կնստեն բոլորը։
Իսկ կապիտուլյանտ ռեժիմի պարագայում մենք էլ «գրոշի» արժեք չունենք։
Դաժան է, բայց սա է իրականությունը։
Հ.Գ. Հաղթողներին էլ չեն դատում։
Սերունդները կդատեն բան-ման՝ լիրիկա է»: