Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +3 °C

ՀԷՑ-ի ներկայացուցիչը՝ Կառավարության նիստի ժամանակ հոսանքի անջատման մասին

ՀԷՑ-ի ներկայացուցիչը՝ Կառավարության նիստի ժամանակ հոսանքի անջատման մասին
264
Չորեքշաբթի, 14 փետրվարի, 2024 թ., 14:36

ՀԷՑ-ի տեխնիկական տնօրեն Դավիթ Գրիգորյանն այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ անդրադառնալով Կառավարության նիստի ժամանակ տեղի ունեցած հոսանքի անջատման դեպքին՝ նշեց, որ դա պայմանավորված էր ԲԷՑ-ում տեղի ունեցած վթարով: «Էնտեղի վթարները բերում են մասշտաբային անջատումների։ Վերջերս Աջափնյակում էր ամբողջությամբ անջատվել: Ես չեմ ասում՝ մեր մոտ չի լինում, մեր մոտ էլ է անջատվում»,- ասաց նա: