«Սահմանադրության մեջ կլինի մի կետ, որի մասին դեռ չեն խոսում». Բագրատյան
![]() 360 Չորեքշաբթի, 14 փետրվարի, 2024 թ., 23:48 «Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրն է եղել Հայաստանի Հանրապետության նախկին վարչապետ, «Ազատություն» կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանը: Նա անդրադարձել է Հայաստանի Սահմանադրությւոնը փոխելու՝ Ալիևի պահանջներին: «Մեր Սահմանադրության մեջ ոչ մի հակաադրբեջանական ու հակաթուրքական տարր չկա։ Ադրբեջանի Սահմանադրությունն էլ նախաբան ունի։ Հայակեր, մարդակեր Ռասուլզադեն է գրել։ ...Այս Սահմանադրության մեջ կլինի մի կետ, որի մասին հիմա չեն խոսում: Այդ կետն այն է, որ Հայաստանը որևէ ռազմաքաղաքական բլոկի չպիտի միանա, և Հայաստանի տարածքում օտար երկրների զորքեր չպիտի լինեն: Այդ փոփոխությունները, բոլոր դեպքերում, ի վերջո, պիտի ուղղվեն Ռուսաստանի դեմ, ոչ թե հօգուտ Հայաստանի: Մենք այսօր քննարկում ենք այլ կետերը, որոնք իբր պիտի փոխեն, բայց երբ ներկայացնեն Սահմանադրության փոփոխության նախագիծը, այնտեղ այդ կետը կլինի: Դա է հիմնականը, Արևմուտքին ՀՀ Սահմանադրություն փոխելու այս գործընթացից դա՛ է հետաքրքրում: Արևմուտքին, ի դեպ, չի հետաքրքրում, որ դու Ցեղասպանության մասին չհիշատակես: Ընդհակառակը, Արևմուտքի ձեռքին դա մահակ է Թուրքիայի դեմ: Ավելին, Արևմուտքը ճանաչել է Ցեղասպանությունը: Սա է խնդիրը: Այս խնդիրն է ուզում լուծել Փաշինյանը: Գեղցու իր խորամանկությունները թող իրեն պահի»,- նշել է բագրատյանը՝ հավելելով, որ Փաշինյանը պետք է հեռանա այնպես, ինչպես եկել է, փողոցով, ժողովրդի ճնշման տակ։ Իրենք գցել են ժողովրդին: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
163Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
225Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
262Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
212Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
173Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
292Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
317Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
385Երեկ, 15:22
