Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +5 °C

«Հայաստանի Հանրապետությունն ունի մեկ գլխավոր խնդիր». Արթուր Սաքունց

«Հայաստանի Հանրապետությունն ունի մեկ գլխավոր խնդիր». Արթուր Սաքունց
312
Ուրբաթ, 16 փետրվարի, 2024 թ., 04:06

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հայաստանի Հանրապետությունն ունի մեկ գլխավոր խնդիր՝ անվտանգության սպառնալիքները կանխելու խնդիրը, որը հնարավոր է լուծել միմիայն Կրեմլի կախվածությունից ազատվելու և ժողովրդավարական պետությունների՝ ԱՄՆ, Ֆրանսիա, Գերմանիա և այլն, ռազմավարական լայն ու սերտ համագործակցության ձևավորման միջոցով։
Ցանկացած այլ մոտեցում, անկախ փաթեթավորման, այդ թվում, իբրև թե, Հայաստանի Հանրապետության անվտանգությամբ խիստ ծանր ու խորը մտահոգությամբ հուզված, միանշանակ հանդիսանում է Կրեմլի շահերի սպասարկում, իսկ այն ներկայացնողները՝ անկախ բնակության վայրից, Կրեմլի պրոքսիներ»:

Աղբյուրը`   Արթուր Սաքունց