«Ալիևը ձգտում է Փաշինյանի միջոցով քանդել Հայաստանը»․ Արթուր Խաչատրյան
![]() 183 Ուրբաթ, 16 փետրվարի, 2024 թ., 11:48 ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը «5-րդ ալիք»-ի եթերում հայտարարել է, որ Ալիևը ձգտում է Փաշինյանի միջոցով քանդել Հայաստանը․ «Մենք ի՞նչ էինք ասում, ասում էինք՝ Ադրբեջանն ամեն զիջումից ավելի է լկտիանում ու ավելի մեծ պահանջներ է ներկայացնում։ Եթե դուք կարծում եք, որ զոհելով Արցախը, կկարողանաք Ադրբեջանի արյան ծարավը հագեցնել, սխալվում եք․ ինչքան զիջում ես, իրենք այնքան ավելի լկտի են դառնում։ Այս քայլերով ոչ թե բերելու եք խաղաղության, այլ ավելի եք արագացնելու նոր պատերազմը։ Այն թուղթը, որը Ալիևը քեզ ներկայացրել է, որը քննարկում ես, խաղաղության ձգտող պետության կողմից ներկայացված թուղթ չէ»,- ասել է ընդդիմադիր խմբակցության պատգամավորը։ Վերջինի խոսքով՝ եթե թշնամին սպառնում է պատերազմով, պետք է կարողանալ պաշտանել ազգային շահերն ու խաղաղություն պարտադրել․ «Խաղաղություն հնարավոր է միայն այն դեպքում, եթե դու ունես հզոր բանակ, ճկուն դիվանագիտություն ու կայուն տնտեսություն»,- նշել է նա։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
129Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
216Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
253Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
209Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
273Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
306Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
375Երեկ, 15:22
