«Ներքին Հանդի իրադարձությունները մերկացրեցին մեր երկրի անպաշտպան վիճակը»․ Աշոտյան
![]() 223 Ուրբաթ, 16 փետրվարի, 2024 թ., 12:18 ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի նոր հոդվածը՝ «Նուբարաշեն» ՔԿՀ-ից․ «Նիկոլ Փաշինյանի վերջին երկու հանրային ելույթները՝ Արագածոտնում և The Telegraph-ինը, օրգանապես շաղկապված են Ներքին Հանդում վերջին բախումների և մեր հերթական զոհերի հետ, որոնց ընտանիքներին խորապես ցավակցում եմ: ՀԱՊԿ-ի և Ռուսաստանի հետ անվտանգային հարաբերությունները պահպանվել են բացառապես դե յուրե ֆորմատում, ավելի բաց ասած՝ զուտ ձևական, ֆորմալ բնույթի են: Իսկ Արևմուտքից ակնկալվող աջակցությունը լավագույն դեպքում դրսևորվել է մտահոգությունների, կոչերի, ափսոսանքների հերթական холостой համազարկով: Այսինքն՝ ռեժիմի կողմից դատարկաբանվող թեզն անվտանգային ոլորտի դիվերսիֆիկացիայի մասին փուչիկ է, գեոպոլիտիկ կեղծիք: Ոչ մի ԵՄ դիտորդական առաքելություն, ոչ մի ռազմավարական գործընկերություն ԱՄՆ-ի կամ Մեծ Բրիտանիայի հետ, ոչ մի ֆրանսիական զենք՝ ոչ մի գործոն, որ Փաշինյանը հրամցնում էր մեզ որպես «ձեռքբերում և երաշխիք», չի կանխել Ադրբեջանի հերթական մահաբեր սադրանքը և չի կանխելու: Այո՛, Արևմուտքը մասնակի բարկացած է Ադրբեջանի վրա, բայց միայն խոսքերով և լոկ սեփական շահերից ելնելով: Նախ, որովհետև Ադրբեջանը գցում է ԵՄ-ին՝ ստանալով Արցախը և դրանից հետո մերժելով բրյուսելյան ձևաչափը, և, երկրորդը, որովհետև Ալիևի պահվածքն այս փուլում խոչընդոտում է արևմտյան հիմնական նպատակի իրագործմանը Հարավային Կովկասում, այն է՝ Ռուսաստանի դուրսմղմանն այստեղից: Ստեղծված իրավիճակում ԵՄ պաշտոնյաներին մնում է սփոփվել այն հանգամանքով, որ նրանց «խրոխտ» թվիթները և ստատուսներն Ադրբեջանի դեմ՝ էյֆորիայի անսպառ աղբյուր են տարաբնույթ կեղծ «եվրացենտրիստների» համար: Արդյունքում, Մոսկվան նայում է ստեղծված դրությանը՝ «Սա՞ էիք ուզում», Բրյուսելը և Վաշինգտոնը՝ «Սրանից ավել բան չուզեք» դեմքերով, իսկ հայ ժողովուրդը հերթական գերեզմանախորշերի մեջ է դնում ոչ միայն իր զավակներին, այլև իր արժանապատվությունը և ապագան: Այսինքն՝ փաստացի մենք ամբողջությամբ կորցնում ենք՝ Ռուսաստանի, և բավարար չափով չենք ստանում՝ Արևմուտքի աջակցությունը: Գեոպոլիտիկ պարադոքսը նրանում է, որ Հայաստանը երբեք Ռուսաստանից այսքան կախված չի եղել, որքան այսօր՝ Փաշինյանի ձախողված և արկածախնդիր բեմադրությունների պատճառով: Նիկոլի ջանքերով Հայաստանն ընկել է աշխարհաքաղաքական թակարդի մեջ. հակառուսականությունը բերում է ռուսաստանակախյալության: Իսկ «ինքնիշխանության համար պայքարը»՝ ինքնիշխանության կորստի»։
|

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
168Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
231Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
275Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
218Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
176Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
299Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
329Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
402Երեկ, 15:22
