Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +4 °C

«Անընդհատ հանդիպում եմ հետևյալ *** միտքը». Տիգրան Քոչարյան

«Անընդհատ հանդիպում եմ հետևյալ *** միտքը». Տիգրան Քոչարյան
285
Ուրբաթ, 16 փետրվարի, 2024 թ., 23:24

Մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանի ֆեյսբուքյան գրառումը. «Այս մի քանի օրն անընդհատ հանդիպում եմ հետևյալ անասուն միտքը՝ թե բա՝ մերոնք են առաջինը կրակել Ներքին Հանդում։
Ո՞ւ
Սա թույլ ա տալիս, որ թշնամին մեր իսկ տարածքում գտնվելով, մեր տարածքում տեղադրված պոստը ոչնչացնի ու չորս մարդու կյանք խլի, հա՞:
Այսինքն, սուվերեն Հայաստանի տարածքում թշնամին պատժիչ ակցիա է անում, ու ստեղի անասունները ասում են, թե բա մենք ենք սկսե՞լ, արդար ա:
Կարո՞ղ ա մի հատ էլ պարգևատրեք ադրբեջանցի սնայպերներին։
ՀՀ տարածքում մեզ ոչնչացնելու համար։
Սա՞ է Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը։ Սուվերենությունը։
Թույլ տալով թշնամուն պատժել սեփական զինվորներին, սա՞ էր ձեր երազած սուվերենությունը, հա՞:
Անցյալ օգոստոսին գրել էի, եթե Արցախը չլինի հայկական, ո՞ւմ է պետք այսպիսի Հայաստանի Հանրապետությունը։
Ցավում եմ, բայց էլի ճիշտ էի..»:

Աղբյուրը`   Տիգրան Քոչարյան