Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +3 °C

ՔՊ-ականները մտադիր են արտաքին քաղաքական փոփոխությունների գնալ. Փաշինյանը հրահանգ է տվել. «Ժողովուրդ»

ՔՊ-ականները մտադիր են արտաքին քաղաքական փոփոխությունների գնալ. Փաշինյանը հրահանգ է տվել. «Ժողովուրդ»
272
Շաբաթ, 17 փետրվարի, 2024 թ., 09:48

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «ՔՊ-ականները մտադիր են արտաքին քաղաքական փոփոխությունների գնալ: Մեր տեղեկություններով՝ իշխանականները որոշել են առավել խորացնել եվրոպական տարբեր հայտնի կուսակցությունների հետ փոխհամագործակցությունը: ՔՊ նախաձեռնող խմբի վերջին նիստին այս հարցը օրակարգային է եղել: Ինչպես մեզ փոխանցեցին, որոշումը Նիկոլ Փաշինյանն է կայացրել ու հրահանգել է թիմակիցներին ակտիվ աշխատանք տանել եվրոպական տարբեր հայտնի կուսակցությունների հետ, խորացնել համագործակցությունը նրանց հետ, անդամակցել:
Ուշագրավ է նաև, որ Ռուսաստանի հետ հարաբերությունների հարցը ՔՊ-ականների օրակարգում չի եղել: Սա ևս մեկ անգամ փաստում է այն մասին, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը փորձում է արտաքին քաղաքական վեկտորի կտրուկ փոփոխությունների գնալ, ու այդ ուղղությամբ արդեն քայլեր են ձեռնարկում: Թե ինչ վտանգներով է հղի այս իրավիճակը, դժվար է ասել»։

Մանրամասները՝ թերթի համարում։