ՊՆ-ն գիտի զոհերի ճշգրիտ թվերը, սակայն չի հրապարակում․ «Հրապարակ»
![]() 262 Շաբաթ, 17 փետրվարի, 2024 թ., 10:06 «Հրապարակ»-ը գրում է․ «Թե ինչքան մարդկային կորուստներ են ունեցել Հայաստանն ու Արցախը 44-օրյա պատերազմի ժամանակ և դրանից հետո ծավալված ռազմական գործողությունների, հարձակումների, սահմանային բախումների, թշնամու առաջխաղացումների ժամանակ՝ Հայաստանի սահմանի տարբեր հատվածներում, մինչ օրս պաշտոնապես հայտնի չէ։ Մոտ մեկ տարի առաջ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հայտարարեց, որ 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների աճյուններ կան, որոնք դեռ չեն հուղարկավորվել, որ չհուղարկավորված աճյունների թվի շեշտակի նվազում չի եղել։ Սրան ավելացնենք նաև մասունքները, որոնք գտել են, և մինչ օրս ճանաչված չեն, կամ որոշ ծնողներ հրաժարվել են ընդունել իրենց զավակների մահվան փաստն ու մասունքները։ Հայտնի չէ՝ այս մասունքներն ու աճյունները հաշվի՞ են առնված զոհվածների ընդհանուր թվում, թե՞ ոչ։ 2022թ. հունիսի 6-ին Զինծառայողների ապահովագրության հիմնադրամն էլ թվեր հրապարակեց․ 44-օրյա պատերազմից հետո, մինչ օրս, հատուցում է տրամադրվել 4 հազար 359 շահառուի։ Հիշեցնենք, որ զոհերի շրջանառվող թիվը 5 հազարն է, վիրավորներինը՝ 12 հազարը։ Հայ-ադրբեջանական մյուս խոշոր բախումը 22թ. սեպտեմբերի 13-14-ին էր, երբ Ադրբեջանը հարձակվեց ՀՀ ինքնիշխան տարածքի վրա։ Այս հարցում էլ լիարժեք պարզություն չկա։ 2022թ. դեկտեմբերի 19-ին Քննչական կոմիտեն հրապարակեց, որ սեպտեմբերի 13-14-ի հարձակման հետեւանքով հայկական կողմի զոհերի թիվը 224-ն է։ Հետագայում այս թվերն էլ չճշգրտվեցին, չնայած մենք նոր զոհեր էինք ունենում, անհայտ կորած զինծառայողները ճանաչվում էին զոհված, հայկական կողմին դիակներ էին հանձնվում, մասունքներ էին նույնականացվում։ Վերջին օրերին Ադրբեջանի՝ ռազմագերիների, պատանդների եւ անհայտ կորածների հարցերով պետական հանձնաժողովը տեղի ԶԼՄ-ներին հաղորդեց, որ Ադրբեջանը 44-օրյա պատերազմից հետո հայտնաբերել եւ հայկական կողմին է փոխանցել 1713 դի, իսկ 2022թ. սեպտեմբերի 13-14-ը հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած ռազմական բախումից հետո՝ ևս 157 դի: Մանրամասները՝ թերթի համարում։ |

«Վաշինգթոնյան ներտեսակային կանիբալիզմին հետևելը ավելի հետաքրքիր է, քան մեր նախընտրական շրջիկ կրկեսը». Սուրեն Սահակյան
7903:06
«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
173Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
236Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
283Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
221Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
178Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
301Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
341Երեկ, 16:09
