Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +4 °C

«Դուք սովորական «եվրոռաբիս գռդոնչիներ» եք»․ քաղաքագետ

«Դուք սովորական «եվրոռաբիս գռդոնչիներ» եք»․ քաղաքագետ
250
Շաբաթ, 17 փետրվարի, 2024 թ., 11:36

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի ֆեյսբուքյան գրառումը․ «Դուք նույնիսկ Նիկոլին եք գերազանցել ձեր ամբարտավանության մեջ...
Նավալնին մահացել է:
Ցանկացած մարդկային կորուստ ցավալի է: Բայց չեմ հասկանում հայաստանյան որոշակի շրջանակների վշտաբեկ «էքստազը» ու «բռնապետական» Ռուսաստանին ու Պուտինին «պատերազմ» հայտարարելու մոլուցքը:
Էս պսևդոարևմտամետ «հումանիստները» լռում կամ նույնիսկ ծափահարում էին, երբ իշխանությունն անազատության մեջ խոշտանգեց ու մահվան հասցրեց ռեժիսոր Արմեն Գրիգորյանին:
Փաստորեն, սրանց սիրտը ռուսական ժողովրդավարության համար ավելի է ցավում, քան հայկական դեմոկրատիայի համար:
Սրանց համար Ռուսաստանում կատարվող ամեն ինչը քաղաքական հետապնդում կամ բռնապետություն է, արևմտյան ցանկացած բան «հումանիզմ», եթե նույնիսկ Արևմուտքի հովանավորությամբ Իսրայելը բացահայտ ցեղասպանություն է իրականացնում Գազայում:
Դուք սովորական «եվրոռաբիս գռդոնչիներ» եք, պարոնայք ու տիկնայք, որ պատրաստ եք անգամ Հայաստանի պետականությունը զոհել՝ ռուսական կայսրության դեմ սուր ճոճելով, մարդու դիակի վրա քաղաքական դիվիդենտ շահել:
Դուք նույնիսկ Նիկոլին եք գերազանցել ձեր ամբարտավանության մեջ...»։